Տպել
19.06.2023
«Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել փախստականների խնդիրները». Վիլեն Գաբրիելյան
1 / 6

«Շուրջ երեք տասնամյակ մեր երկրում չեն լուծվել Ադրբեջանից բռնի տեղահանվածների խնդիրները` գլոբալ առումով»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը` հունիսի 19-ին փախստականների հարցերով զբաղվող մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկմանը:

Ըստ պատգամավորի` փաստն այն է, որ ՀՀ իշխանությունները ժամանակին հիմնականում լուծել են փախստականների որոշ սոցիալական խնդիրները` չզբաղվելով նրանց քաղաքական, իրավական, քաղաքացիական իրավունքների հարցերով, ինչը փաստացի հնարավորություն չի տվել բռնի տեղահանվածների հարցերը միջազգային հարթակներում պաշտոնապես բարձրաձայնել ու ներկայացնել համապարփակ ձեւաչափով:

Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները:

ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրաձայնել են առկա բազմաբնույթ խնդիրները: Առաջարկվել է խնդիրները լուծել ինստիտուցիոնալ ճանապարհով:

Վիլեն Գաբրիելյանը շեշտադրել է պետական աջակցության անհրաժեշտությունը: Նա կարեւոր է համարել բռնի տեղահանվածների վերաբերյալ նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը` սահմանելով հստակ քայլերի հաջորդականությունը:

Կարեւորվել է նաեւ պետություն-հասարակական կազմակերպություններ գործակցությունը:

Հիշեցնենք, որ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360.000-ը ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում: 1997թ. իրականացված հաշվառման տվյալներով երկրում բնակվող փախստականների թիվը կազմել է շուրջ 310.000 մարդ: Հետագա տարիներին Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց վերահաշվառում չի իրականացվել:

1999թ. ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են փախստականներին կարգավիճակ տալու հիմքերը, պայմանները, նրանց իրավական եւ սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:
 


19.06.2023
Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսեւորում ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 19-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, Այս շաբաթվա վերջին հրատապ ընթացակարգի շրջանակում կքննարկենք որոշակի թեմաներ, ինչպես օրինակ՝ հիշատակված Ուկրաինայում տեղի ունեց...

19.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին  հանդիպել եւ բարի ճանապարհ է մաղթել «Հիշատակի գնացք» մշակութային-կրթական նախագծի աշակերտներին: Նախագիծը մեկնարկել է նախորդ տարի Ռուսաստանի եւ Բելառուսի խորհրդարանների նախաձեռնությամբ, այս տարի դրան միացել են Հայաստանի եւ ԵԱՏՄ անդա...

19.06.2023
Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում
Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կ...

19.06.2023
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...