Տպել
23.06.2023
Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ին
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ից 20:00-ն, «Զոլեր» սգո սրահում:

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից` հունիսի 24-ին` ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը` Երեւանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:

Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում:

1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995-1997թթ.` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997-1998թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998-1999թթ.` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ եւ երկու թոռնիկ: