«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հանձնաժողովի նիստում որոշվել է, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին` ժամը 17:00-ից 20:00-ն, «Զոլեր» սգո սրահում:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից` հունիսի 24-ին` ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը` Երեւանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը:
Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում:
1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր: 1995-1997թթ.` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 1997-1998թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1998-1999թթ.` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած էր, ուներ երկու զավակ եւ երկու թոռնիկ:
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. «Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն եւ ապրում են ռմբապա...
Մենք չենք կարող հանդուրժել, որ բնիկ ժողովուրդն ու նրա եվրոպական քրիստոնեական ժառանգությունը ջնջվեն Լեռնային Ղարաբաղի դրախտային հողից. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի` հունիսի 22-ին կայացած նիստում «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւի քննարկման շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանի ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտո...
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 23-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքնն...
Բրատիսլավայում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Վլաչովսկիին:...
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...