Տպել
26.06.2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ փաթեթի քննարկումը հանձնաժողովի նախորդ նիստում լրամշակման նպատակով հետաձգվել էր մինչեւ երկամսյա ժամկետով:

Օրենսդրական փաթեթն ուղղված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ այդ ուղղությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Առաջարկվում է հստակեցնել նշված գործունեության լիցենզավորման պահանջները, ինչպես նաեւ հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը եւ լիցենզավորված անձին տրվում է քվոտաները վերանայելու հնարավորություն:

 Ըստ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել էր խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են: Արդյունքում` ներկայացվել է լրամշակված տարբերակ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ  ՀՀ հարկային  եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Գների աճով պայմանավորված` առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը` ինդեքսավորումը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 8 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքի դրույքաչափերը բարձրացնել` յուրաքանչյուր տարի 10 տոկոսով, էլեկտրական ծխախոտների դեպքում` 18 եւ ավելի տոկոսով: Օղու եւ էթիլային սպիրտի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կբարձրացվի 10 տոկոսով:

Վարչական պատասխանատվություն է նախատեսվել ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելու դեպքերի համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ չեն ընդունվել պատգամավոր Արսեն Թորոսյանի երկու առաջարկները, որոնք վերաբերվել են ծխախոտային արտադրատեսակների դրույքաչափերի բարձրացմանը: Նշվել է, որ այս հարցով Կառավարությունը վարում է հավասարակշված քաղաքականություն` հնարավոր ռիսկերից խուսափելու համար:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթներին:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...