«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը:
Հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հավաստիացրել է, որ ներկայումս մեր երկրում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր:
«Արդյունքում` վստահության բացակայությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում բուսաբուծության ոլորտի տնտեսվարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, հանրապետությունում սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ, եւ օտարերկրյա սերմնարտադրությամբ ու տնկարանային արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում արտադրության հիմնման հարցում», - ասել է նախարարի տեղակալը:
Նախագծի նպատակն է ապահովել այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը, ինչը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում` բարձրացնելով արտադրողականությունը: Բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ ՀՀ-ում բուծողի գիտական սելեկցիոն գործունեությունը շահութաբեր կդառնա, սելեկցիայի ու սերմնաբուծության զարգացման համար:
Նախագծի ընդունման պարագայում նպաստավոր պայմաններ կստեղծվեն օտարերկրյա սերմարտադրող եւ տնկարանային արտադրություններով զբաղվող ընկերությունների կողմից ներդրումների ներգրավման համար:
Փոխնախարարը նշել է, որ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (ՈՒՊԵՎ)խորհրդատվական կոմիտեի նիստում օրենքի նախագիծը հավանության է արժանացել: Մեր երկիրը ՈՒՊՈՎ (UPOV) խորհրդատվական կոմիտեի անդամ կդառնա օրենքի ընդունումից մեկ ամիս անց:
Աշխեն Շիրվանյանը հայտնել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է փոխնախարարից` նախադեպ կա՞, երբ պետական մարմիններն արտասահմանյան սերմարտադրող ընկերությունների նկատմամբ ճնշում են գործադրել:
«Պետությունն օտարերկրյա սերմ ներմուծող կազմակերպությունների աշխատանքին որեւէ կերպ չի խոչընդոտում, այլ ընդհակառակը, պայմաններ է ուզում ստեղծել, որ վերջիններս մեզ համար կարեւոր սորտեր ներկրեն», - ասել է նախարարի տեղակալը:
Օրենքի նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում:
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են խորհրդարան
Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի...
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ըն...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտո...
Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92,300,000 եվրո գումար. ՀՀ ֆինանսների փոխնախարար
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ...
Համաձայնագրով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի երկուստեք սահմանները հատել ID քարտով
«Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստա...
Քննարկվել է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր զինծառայություն անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկությ...
ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուց հետո: Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» վերնագիրը կրող բանաձեւի ու դրա խորհրդատվությունների ընդունումն էր, ինչը շատ կարեւոր իրադարձություն է...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտն...
Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր խմբի պետական գրանցման համարանիշները տրամադրել աճուրդային կարգով
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նոր չափորոշիչներ ունեցող համարանիշները: Դրանք իրենց արժեքով, տառերի եւ թվերի համադրություններով կտարբերվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից. նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը` ներկայացնելով ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապ...
Առաջարկվում է երկարաձգել առանց ծնողական խնամքի մնացած անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը
Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը...
Հերիքնազ Տիգրանյանն ու Ծովինար Վարդանյանը Վիեննայում մասնակցել են գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսումնական այցին
«ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...
Իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախաձեռնությամբ առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. Լիլիթ Մինասյան
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի...
Առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը
Նախաձեռնությամբ առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը. ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լր...
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակելու ուսուցչական գործունեությունը
12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիր...
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 414 դահլիճում: Պետական-...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու հ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 26-ին` ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 26-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
Նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ
Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Հարցը քննարկվել է հունիսի 26-ի ԱԺ ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...