Տպել
13.06.2006
Կենտրոնական բանկի նախագահը կոչ է անում խնայողությունները պահել դրամով

Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստում քննարկումներ ծավալվեցին ամերիկյան դոլարի փոխարժեքի տատանումների եւ դրամի արժեւորման շուրջ, որին առիթ էր հանդիսացել Կենտրոնական բանկի  2005 թ. տարեկան հաշվետվությունը: Այնենթակա չէ խորհրդարանի հաստատմանը, ներկայացվում է ի գիտություն:

Հաշվետվության վերաբերյալ ԱԺ Վերահսկիչ պալատի եզրակացությանմեջ ամրագրված են այն դրամավարկային քաղաքականության արդյունքներն ումակրոտնտեսական ցուցանիշերը, որոնք արձանագրվել են 2005-ին: Գնաճի ծրագրված` 3 տոկոսից շեղումը եւ 0,2 տոկոս գնանկումը պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը բացատրում է հիմնականում գյուղատնտեսական բերքի առատությամբ եւ գյուղատնտեսական ապրանքների գներինվազումով: Պրն. Ոսկանյանը եւս արձանագրեց, որ նախորդ տարի Կենտրոնական բանկը նյութական վնասէ կրել` 12 մլրդ. դրամի չափով, որն առաջացել է փոխարժեքի վերագնահատումից:ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ 2005 թ.ԿԲ-ում աշխատել է 517անձ, միջին աշխատավարձը կազմել է274հազար դրամ: Հաշվետվության վերաբերյալ դրական եզրակացություն է տվել Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը: Հաձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը նշեց, որ միջազգային շուկայում նավթի, ցորենի եւ գունավոր մետաղների գների փոփոխությունը ազդեցություն է թողել հիմնական ցուցանիշների վրա: Արձանագրված գնանկումը նա պայմանավորում է դոլարի փոխարժեքի փոփոխությամբ եւ ներմուծված ապրանքների գներինվազումով:Պատգամավորիբնորոշմամբ, դրամն արժեւորվել է հիմնականում ամերիկյան պետության կողմից վարվող` դոլարի արժեզրկման քաղաքականության արդյունքում, ինչպես նաեւ հանրապետությունում արձանագրված կայուն տնտեսական ու արտադրության աճի պայմաններում: Հանձնաժողովի անդամը նկատեց, որ դոլարի արժեզրկման պայմաններում արժեւորվել են գրեթե բոլոր ազգային արժույթները:

Պատգամավորների բարձրացրած հարցերը բազմաբնույթ էին եւ ընդգրկում էին ժողովրդի սոցիալական վիճակից մինչեւ ԿԲ ոսկու պաշարների վաճառքի ու հիփոթեքային վարկավորման թեմանները: Թե հարցադրումներով եւ թե ելույթներում պատգամավորները, հիմնականում ընդդիմադիր, ներկայացրին իրենց մտահոգությունն ու դժգոհությունը ստեղծված իրավիճակից:Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը գոհ չէ քննարկումների ընթացքից եւ անվանում է այն ակադեմիական:Նա ընդգծեց, որդրամի արժեւորումը արհեստական է,չի հանգեցրել դրամի գնողունակության բարձրացմանը, եւ որ իրական արժեւորման դեպքում պետք է արձանագրվերարտադրության զգալի աճ: Նա կարծում է, որարդյունքում տուժել են ներքին արտադրողները եւ շահել են ներկրողները` նրա կարծիքով` օլիգարխները: Նա տեսակետ հայտնեց, թե այս միջոցով պետությունը փորձումէ գազի գների բարձրացման նպատակով խոստացված սուբսիդիան «բարդել ժողովրդի ուսերին»: ԿԲ վարած քաղաքականությունը, պատգամավորիբնորոշմամբ, հարուստին էլ ավելի է հարստացնելու, աղքատին էլ` աղքատացնելու:«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանըհամաձայն չէ գնանկման մասին գնահատականներին ու ցուցանիշներին, նա ներկայացրեց մի շարք ապրանքատեսակների թանկացման մասին տվյալներ: Հիմնվելով տնտեսագետ ների կարծիքներին` նա նշեց,որ դոլար-դրամտատանումների արդյունքում, 1 մլրդ.ից ավելի արտաքին տրանսֆերտների առկայության պայմաններում, ամսական ժողովրդից վերցվում է 26 մլն. դոլար:Պատգամավորը գոհ չէ նաեւ հիփոթեքային շուկայում գործող վարկավորման տոկոսադրույքերից եւ համարում է այն շատ բարձր: Խմբակցության մեկ այլ պատգամավոր`Թաթուլ Մանասերյանը, մտահոգված է 2006 թ. բյուջեի մասին օրենքի կատարմամբ. փաստաթղթում 420 դրամ հաշվարկային փոխարժեքը` մեկ դոլարի համար,այլեւս չի համապատասխանում փաստացի փոխարժեքին, նաեւ` թանկացել է գազի սակագինը: Պատգամավորը կարճատեսություն է համարում ոսկու պաշարների վաճառքը եւ, ընդհանարապես, այն հայեցողաբար տնօրինելու մոտեցումը: Նա կարեւորէ համարում, որ ստեղծվիվստահության մթնոլորտ եւ որ քաղաքացին չմտածի «խաղերի» մասին:

Հաշվետվության մասին տեսակետ ներկայացրեց «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա, օգտվելով ազգային վիճակագրության ծառայության տվյալներից, դժգոհությունները ներկայացրեց թվերի լեզվով: Նա կարծում է, որ ներմուծման ծավալների աճը պետք է հանգեցներ ոչ թե դրամի, այլ դոլարի արժեւորմանը. մինչդեռ արձանագրվել է16,3 տոկոսով դրամի արժեւորում: Ներմուծողները ստացել են գերշահույթ եւ բյուջե ոչինչ չեն մուտքագրել` կարծում է «ԱՄ» ղեկավարը եւ գնահատում երեւույթը որպեսկոռուպցիա:Ամենամեծ գերշահույթը, ըստ Արտաշես Գեղամյանի, ստացել են էներգակիրները:Տուժել են հասարակության լայն շերտերը եւ շահել միայն«ֆինանսական մախինատորները», եզրակացնում է խմբակցությհան ղեկավարը եւ հիշեցնում, որ իրենք առաջարկում էին հիմնախնդիրը ուսումնասիրելու համար ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ 1993 թ.-ից վարվող` լողացող փոխարժեքի քաղաքականությունը հենց այն քաղաքականությունն է, որը քաղաքացու շահերն առավելագույնս է պաշտպանում:Դրամի արժեւորումը շահաբեր է անապահով խավի եւվնասաբեր` հարուստների համար, նկատում է ԿԲ նախագահը: Դոլարի բազայի 95 տոկոսը կենտրոնացած է հարուստների ձեռքում, անապահով խավի 60 տոկոսը չունեն արտարժույթով պահուստներ: ԿԲ նախագահն իրենց վարած քաղաքականությունը համահունչ է համարում աղքատության կրճատման ռազմավարությանը:Տիգրան Սարգսյանը ճիշտ չի համարումարհեստականորեն տնտեսվարողներին տարանջատել ներմուծողների եւ արտահանողների. հաճախ նույն սուբյեկտը զբաղվում է թե ներմուծմամբ եւ թե արտահանմամբ: Ինչ վերաբերվում է ոսկու պաշարների վաճառքին, ԿԲ նախագահը նկատեց, որ 15 մլն. դոլարի ոսկին չնչինարժեք է, որեւէ հարց լուծելու համար, եւ դրա պահպանման համար շվեյցարական բանկերին գումար էր փոխանցվում: Այսօր Հայաստանը չունի հարստություն կուտակելու խնդիր.այդպիսի խնդիր կառաջանա, երբ մեր արտաքին ակտիվները կգերազանցեն արտաքին պետական պարտքը:ԿԲ նախագահըկոչ արեց վստահել երկրի գլխավոր դրամատանը եւ խնայողությունները պահել ազգային արժույթով:

Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորների դատին կրկին անգամ ներկայացրեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը. այն վերջերս խորհրդարանը մերժել էր երկրորդ ընթերցման ժամանակ:Հարկային մարմնի ներկայացուցիչը համոզված է, որ քննարկումների հիմնական առարկան դարձած` հայտարարագրման իրենց նախատեսած շեմը բավականին բարձր է: Նախագծում առաջարկվում է հայտարագիր ներկայացնել տարեկան 6 մլն. դրամի եւ ավելիեկամուտ ունենալու դեպքում` յուրաքանչյուր անձի համար: ԱՄՆ-ում այս ցուցանիշը, ըստ Արմեն Ալավերդյանի, տատանվում է 7-8 հազար դոլարի շրջակայքում, Լիտվայում` 740 դոլար է, իսկ եվրոպական մի շարք երկրներումսահմանված չէ ընդհանրապես որեւէ շեմ. բոլոր եկամուտներն էլ հայտարարագրվում են:Օրենքը նախատեսվում է կիրառել 2008 թ.-ից եւ, մոտավոր հաշվարկներով, այն կվերաբերի շուրջ 20 հազար քաղաքացու:2001 թ. ընդունված օրենքի համաձայն` իշխանության ղեկավար մարմինների աշխատողները կշարունակեն հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտը. այսօրգրանցված է 46 հազար հայտարարատու: Հարկային ծառայության պետի տեղակալը նկատեց, որ սխալ կարծիք է ձեւավորվել, թե 6 մլն. դրամի շեմը վերաբերվում է ողջ ընտանիքին: Դա մեկ անձի եկամուտի չափն է: Նախագծում նախատեսված է տարբերակված պատասխանատվություն` հայտարարագիր չներկայացնելու կամթերի ու սխալ տվյալներկայացնելու դեպքերում: Իսկ հայտարարագրման գործընթացի վերահսկողությունը կկարգավորվի այլ օրենքով:

Հանրապետության նախագահն առաջարկում է խորհրդարանին վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված` զարգացման վարկի համաձայնագիրը, որով ծրագրվում է վերականգնողականէներգիայի համակարգի զարգացման եւ ոլորտում ֆինանսական ներդրումներ կատարելու նպատակով հատկացնել 3,5 մլն. փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարի վարկ:

Նիստում կազմակերպված քվեարկությունների արդյունքում ընդունվեցին նախորդ քառօրյայում քննարկված բոլոր նախագծերը` օրակարագային 13 հարց եւ մեկ միջազգային համաձայնագիր: Խորհրդարանն ընդունեց նաեւ հանրապետության նախագահի առաջարկությունները քրեակատարողական եւ քրեական դատավարության օերնսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստի վերջին մեկ ժամը տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին: