Տպել
26.06.2023
Հերիքնազ Տիգրանյանն ու Ծովինար Վարդանյանը Վիեննայում մասնակցել են գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսումնական այցին
1 / 7

«ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան»  ծրագրի շրջանակում ՀՀ  Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսումնական այցով hունիսի 19-23-ը եղել են Վիեննայում, ծանոթացել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովման ավստրիական փորձին:

Ծրագրի նպատակն է նպաստել  կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը` որոշումների կայացման,  բարեփոխումների իրականացման եւ քաղաքականությունների մշակման գործընթացներում գենդերային վերլուծության կիրառման միջոցով:

Ուսումնական այցի շրջանակում եղել են հանդիպումներ պետական մարմինների եւ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: