Տպել
14.06.2006
Ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ

Հունիսի 14-ին տեղի ունեցավ Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական  հանձնաժողովի հերթական նիստը, Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, օրակարգում ունենալով փոխնախագահի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն առաջադրեց ՀՀԿ խմբակցության եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանի թեկնածությունը: «Արդեն մեկ տարի պարոն Ավետիսյանը հանձնաժողովի անդամ է, ակտիվ մասնակցում է բոլոր քննարկումներին»նշեց հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը:

Հանձնաժողովը միաձայն ընտրեց Սուքիաս Ավետիսյանին` որպես Աժ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: