Ազգային ժողովը հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտոնից ազատվող անձի լիազորությունների ստանձնման եւ դադարման պահը: Այդ նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 28-րդ մասով, ըստ որի՝ «Հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Վարչապետի որոշումները հրապարակվում են Կառավարության www.e-gov.am կայքէջու»: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել: Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Զեկուցողի տեղեկացմամբ նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ իրավակարգավորումներ ունենալու անհրաժեշտությամբ:
Օրենքում առկա բացերը լրացնելու նպատակով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեում ձեւավորել հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 8 անդամից: Դրանում ներառվելու են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, մեկ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեկ ներկայացուցիչ, մեկ իրավաբան-գիտնական, վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի 2 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամները նշանակվելու են 3 տարի ժամկետով:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Փաթեթում փոփոխությունների նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելու դատավարական կառուցակարգի նախատեսումն է: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել պատգամավոր Արփինե Դավոյանը, ինչն ընդունվել է:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են Քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության բարելավման եւ համալրման անհրաժեշտությամբ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի խոսքով նախաձեռնությամբ Ոստիկանության պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության եւ Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերի հաստիքները նախատեսվել են որպես բարձրագույն խմբի պաշտոններ՝ գործող գլխավոր խմբի պաշտոնների փոխարեն: Հստակեցվել են Քրեական ոստիկանության ծառայողների ատեստավորմանը վերաբերվող իրավահարաբերություններ:
Առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել որեւէ առաջարկ:
ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմամբ, ինչպես նաեւ Ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային ու գործառույթային փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ եւ փոփոխություններ կատարել«Ոստիկանության մասին» եւ կից օրինագծերի փաթեթում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի՝ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի եւ Կառավարության ներկայացրած առաջարկների հիման վրա: Մասնավորապես, «Ոստիկանության մասին» օրենքում կատարվող լրացման արդյունքում համայնքային ոստիկանությունն իրականացնելու է նաեւ Քրեական օրենսգրքով սահմանված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների՝ քրեակատարողական հիմնարկներից պատիժը լրիվ կրելուց ազատված եւ մշտական բնակության վայր չունեցող անձանց հաշվառումը:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ է ներկայացրել պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Երկու առաջարկություն է ներկայացվել, երկուսի էությունն էլ այն է, որ առաջարկվում է ծխախոտի արտադրանքի, այդ թվում՝ տաքացման տեխնոլոգիայով շահագործվող ծխախոտի արտադրանքի պարագայում ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել ավելի առաջանցիկ տեմպերով: Առաջարկությունը մանրամասն քննարկել է, սակայն կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ ավելի առաջանցիկ տեմպով դրույքաչափի բարձրացումից՝ հաշվի առնելով այն, որ այդ կտրուկ քաղաքականությունը կարող է ուղեկցվել մի շարք բացասական հետեւանքներով: Ըստ այդմ՝ Կառավարությունն առաջարկում է առաջնորդվել իր կողմից ներկայացված ավելի հավասարակշռված մոտեցումներով»,- պարզաբանել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակ եւ ճշգրիտ կկանոնակարգվի բուծողի իրավունքները, կստեղծվեն սելեկցիայի եւ սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ: Հայաստան կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ եւ կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները, կմեծանան ներդրումները, ինչպես նաեւ կընդլայնվեն համագործակցության հնարավորությունները:
««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է:
Ազգային ժողովն օրենքների նախագծերն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են խորհրդարան
Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի...
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սո...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջինից երկրորդ ընթերցում ըն...
Վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 92,300,000 եվրո գումար. ՀՀ ֆինանսների փոխնախարար
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ...
Համաձայնագրով Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի երկուստեք սահմանները հատել ID քարտով
«Հայաստանի՝ Վրաստանի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ հունիսի 26-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով 2023 թվականի հունվարին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության եւ Վրաստա...
Քննարկվել է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր զինծառայություն անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկությ...
ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելուց հետո: Նստաշրջանի գլխավոր իրադարձությունը «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» վերնագիրը կրող բանաձեւի ու դրա խորհրդատվությունների ընդունումն էր, ինչը շատ կարեւոր իրադարձություն է...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտն...
Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր խմբի պետական գրանցման համարանիշները տրամադրել աճուրդային կարգով
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նոր չափորոշիչներ ունեցող համարանիշները: Դրանք իրենց արժեքով, տառերի եւ թվերի համադրություններով կտարբերվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից. նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը` ներկայացնելով ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապ...
Առաջարկվում է երկարաձգել առանց ծնողական խնամքի մնացած անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը
Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը...
Հերիքնազ Տիգրանյանն ու Ծովինար Վարդանյանը Վիեննայում մասնակցել են գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսումնական այցին
«ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում ՀՀ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...
Իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախաձեռնությամբ առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ. Լիլիթ Մինասյան
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի...
Առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը
Նախաձեռնությամբ առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը. ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լր...
Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները հնարավորություն կունենան շարունակելու ուսուցչական գործունեությունը
12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը սահմանել է պահանջ, որպեսզի ուսուցիչները պարտադիր ունենան բարձրագույն կրթություն: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի ուսուցիչները բարձրագույն կրթություն ստանան: Շատ ուսուցիչներ օգտվել են այդ հնարավորությունից: Սակայն ուսումնասիր...
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 414 դահլիճում: Պետական-...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու հ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 26-ին` ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 26-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
Պետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ ի...
Նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ
Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Հարցը քննարկվել է հունիսի 26-ի ԱԺ ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...