Տպել
26.06.2023
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
1 / 7

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 26-ի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյան նշել է, նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կամ նրանց թվին պատկանող անձանց անվճար հիմունքներով մինչեւ 23 տարեկանը լրանալը սովորելու ժամկետը երկարաձգել մինչեւ ուսումնառության ավարտը:

Փոխնախարարը նշել է, որ  հաշվի է առնվել արական սեռի ներկայացուցիչների բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումը շարունակելու հանգամանքը. երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափն արդեն իսկ գերազանցում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից:  Առաջարկվում է նաեւ այս կարգավորման մեջ ներառել հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին:

Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...