Տպել
26.06.2023
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են խորհրդարան
1 / 4

Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ  հանդիպել է ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: 
  
Փորձնակները հետաքրքրվել են Մարիամ Պողոսյանի՝ որպես խորհրդարանի երիտասարդ պատգամավորի՝ քաղաքականություն մուտք գործելու հարցով: «Իսկապես մեծ պատասխանատվություն է լինել օրենսդիր մարմնի անդամ: Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ 2008 թ. մարտի 1-ի ահասարսուռ իրադարձություններից հետո, մինչ պատգամավոր դառնալը մշտապես մասնակից եմ եղել քաղաքական գործընթացներին», - ասել է Մարիամ Պողոսյանը: Նա առանձնացրել է քաղաքական գործչին բնորոշ երեք հատկանիշ՝ զսպվածությունը, սկզբունքայնությունն ու համբերատարությունը: 
  
Երիտասարդները խոսել են Հայաստանում խոսքի ազատության, ապատեղեկատվության տարածման, ԶԼՄ-ների բեւեռացման, անաչառ ու անկողմնակալ տեղեկատվության հաստատման եւ ոլորտի վերահսկողության խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումներին, ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին: 
  
Հավելենք, որ «Եվրոպական մեդիահարթակ. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում երկու տարի անընդմեջ Factor TV-ն BBC Media Action-ի եւ Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջան, ինչին արդեն մասնակցել են շուրջ 30 երիտասարդներ:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...