Տպել
06.07.2023
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
1 / 2

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային եւ մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարեւորությունը եւ Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում:


06.07.2023
Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելլոուշիփ 2023» ծրագրի մասնակիցների հետ
Ուրախ եմ, որ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը ներգրավում է երիտասարդներին խորհրդարանական աշխատանքներում: Դուք տեսնում եք մեր ամենօրյա աշխատանքը եւ կարող եք գնահատել, թե որքանով է այն արդյունավետ. նշել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմ...

06.07.2023
Մենք բարձր ենք գնահատում մեր արեւմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում. Սոնա Ղազարյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում: «Հարգելի' գործընկերներ, Տիկ...