Խորհրդարանական դիվանագիտության մանրամասներով Հայ-սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ կիսվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` հուլիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ:
Պատգամավորը հյուրերին ներկայացրել է Եվրախորհրդի կառուցվածքը, անդրադարձել ԵԽ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքներին:
Ապագա դիվանագետները հետաքրքրվել են ՀՀ բարեփոխումների օրակարգով, դրանց իրականացման ընթացքով, առկա խոչընդոտներով եւ ձեռքբերումներով:
Արուսյակ Ջուլհակյանը եւ ուսանողները զրուցել են անկախությունից ի վեր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության փոփոխությունների ընթացքի մասին:
Ուսանողները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի առնչությամբ եւ հետաքրքրվել, թե լուծման ի՞նչ եղանակներ կան, ի՞նչ է արվում Ադրբեջանի կողմից ապօրինի փակված Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրենին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հ...