Տպել
18.07.2023
Քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մարտահրավերները
1 / 7

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հուլիսի 18-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին եւ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:

Նարեկ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ու կարեւորել փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի հետ:

Քննարկվել են ՀՀ խորհրդարանի հետ համատեղ աշխատանքն առավել գործնական ու համակարգված դարձնելուն ուղղված քայլերը, կարեւորվել է կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների եւ էթիկական սկզբունքների եվրոպական չափորոշիչների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

Մերի Կատվալյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը, ինստիտուտները եւ պրակտիկան ավելի համապատասխանեցնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության բնագավառներում եվրոպական չափանիշներին: Նարեկ Զեյնալյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտի ՀՀ օրենսդրությունը գրեթե ամբողջությամբ բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության եւ կենսաբժշկության մասին» կոնվենցիայի դրույթներից: Քննարկվել են կոնվենցիայի վավերացման գործընթացին առնչվող հարցեր:

Կարեւորվել են նաեւ քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները, առողջապահության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի մշակումն ու վերապատրաստումների շարունակական իրականացումը:

Առաջիկայում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կրկին հանդիպելու եւ տարբեր ձեւաչափերով համագործակցության ուղղությունները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


18.07.2023
Արտաքին քաղաքականության ուղղությունները եղել են Արթուր Հովհաննիսյանի եւ ուսանողների հանդիպման առանցքում
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի եւ Յունիվերսալ Հելթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ: Քննարկվել են արտաքին քաղաքականության ուղղությունները, այդ համատեքստում հայկական օրակարգի առանցքային հարցերն ու աշխարհաք...