Տպել
16.06.2006
15-ամյա համագործակցությունը գնահատվեց արդյունավետ

Հունիսի 16-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովընախաձեռնել էր խորհրդարանական լսումներ`  «Հայաստանը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը. համագործակցություն հանուն զարգացման» թեմայով: Քննարկումներին ներկա էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ,ԱՄՀ պատասխանատուներ, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը,միջազգային ու հասարակական կազմակերպություններից ու գործարար աշխարհից շահագրգիռ անձինք:

Լսումները վարող ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը ֆինանսական այս հաստատության հետ սերտորեն համագործակցում է 1992 թ.-ից` անդամագրվելով ԱՄՀ-ին, եւ այս ընթացքում հաջողվել է մի շարք ծրագրեր կենսագործել:

Խորհրդարանական լսումների մասնակիցներին ողջունեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:Նա նշեց այսօրինակ քննարկումները պարբերական դարձնելու օգտակարության եւ այդ հարցում խորհրդարանի պատրաստակամության մասին:Աժ նախագահը նման քննարկումներըկարեւորէ համարում, քանիորհնարավորություն են ընձեռում ճշտելու մեր ընթացքը միջազգայինհեղինակավոր կազմակերպության հետ եւ ԱԺ-ԱՄՀ համագործակցությունը արդյունավետ դաշտ տեղափոխել: Նախորդ տարիներիհամագործակցության մասին Աժ  նախագահը գոհունակությամբ նշեց, որ այն կարեւոր բաղադրիչ է եղել տնտեսականքաղաքականության մեջ ճշգրտումներ կատարելու եւ այսօրվա ցուցանիշներին հասնելու գործընթացում:Անցած տարիներին զգալի փոփոխություններեն իրականացվել տնտեսական համակարգում եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը մեծ է եղել: Խոսքը ոչ միայն վարկերի ձեւով տրված աջակցության մասինէ, այլ նաեւ` անաչառ գնահատելուու քաղաքականությանթույլ կողմերըմատնացույց անելու: Տիգրան Թորոսյանը նշեց, որ համագործակցությունը կարեւոր է նաեւ հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ԱՄՀ-իկուտակած մեծ փորձն օգտագործելու առումով: Խորհրդարանի ղեկավարն այսօրվա իրավիճակը զգալիորեն բարելավված է համարում տարիներ առաջ ունեցածի համեմատությամբ. «Մենք ունենք ցուցանիշներ, որոնցով կարող ենք հպարտանալ», - արձանագրում է նա եւ ներկայացնում ՀՆԱ-ի, արտահանմանեւ առաջանցիկ ներմուծման աճի տեմպերը, աղքատության նվազման միտումները: Այս ամենին զուգահեռ Տիգրան Թորոսյանընշեց, որ դեռ կան չլուծված խնդիրեր, որոնց վերացման ուղղությամբ կառավարությունը խորհրդակցություններ է ունենում հիմնադրամի հետ: Արձագանքելով կարծիքներին, թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները ճնշում են բոլոր անցումային փուլում գտնվող երկրներին` այդ թվում եւ Հայաստանին` Տիգրան Թորոսյանը շեշտեց, որ ԱՄՀ-ի հետ հարաբերությունները չեն եղել մեկը մյուսին պարտադրող, այլ` կամավոր եւ օգտակար:ԱԺ նախագահը հավաստում է, որ ԱՄՀ-նառաջարկներ է պարզապեսներկայացրել, իսկ անելիքների հարցում մեր երկիրը միշտ ազատ է եղել: Աժ նախագահը նկատեց, որ երբեմն սեփական սխալներըհեշտ էբացատրելմ իջազգային կառույցների ճնշմամբ: ԱՄՀ-ն2000 թ. ի վերառավել մեծ ուշադրությունէ դարձնում բարեփոխումներիքաղաքական բաղադրիչին. մինչ այդ առավել կարեւորվում էին տնտեսական բարեփոխումներն ու ցուցանիշները: ԱԺ նախագահը ցանկություն հայտնեց համագործակցությունը շարունակել հենց այս շրջանակներում, հատկապես որ Հայաստանը կանգնած է քաղաքական ու հասարակական բարեփոխումների ճանապարհին:Ելույթի վերջում ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այս միջոցառումը հաջողություն կունենա, որ կարեւոր էհնչեցնել բոլոր տեսակետները, անհրաժեշտության դեպքում նաեւ`անհամաձայնությունը այս կամ այն հարցի շուրջ: Նա կարեւոր է համարում, որհամագործակցությունը լինի անկեղծ եւ ուղղված լինի Հայաստանի զարգացմանը: Իսկ որ ԱՄՀ-ի հետ համագործակցությունը միշտ ի շահ Հայաստանի է, դրանում ԱԺ նախագահը համոզված է:

Ելույթ ունեցավ նաեւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը:Նա խոսեց անցման փուլում գտնվողերկրների կառուցման գործում միջազգային ֆինանսական կառույցների կարեւոր դերի մասին: Հատկապես 90-ական թվականներին, երբ նոր էր պետու թյունը մտել անկախացման փուլ, կարտնտեսականշրջափակում եւերկիրը, ընդհանրապես,անկայունվիճակում էր:1992 թ. համախառն ներքին արդյունքի մակարդակը, ըստ պատգամավորի, կազմում էր1989 թ. համանանուն ցուցանիշի 44 տոկոսը միայն, եւ գնաճն էլ կտրուկ աճում էր: Հենց այս պայմաններում էր, որ պետությունը որոշեց կատարել կառուցվածքային բարեփոխումներ,եւ հիմնական գործընկեր հանդիսացավԱրժույթի միջազգային հիմնադրամը: Հայաստանի համագործակցությունը այս տարիներինհիմնադրամի հետ պատգամավորը գնահատում է արդյունավետ եւ սերտ: Համատեղ աշխատանքով տնտեսության ոլորտում ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են կայուն մակրոտնտեսական միջավայրի ձեւավորմանը, շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսություն ստեղծելուն,փաստում է պրն. Մելիքյանը:Այս եւ այլ միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ հասնել տնտեսական աճի բարձր մակարդակի` նախորդ տարի գերազանցելով խորհրդային տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշը:Պրն. Մելիքյանը նաեւ անդրադարձավ հիմնադրամի հետհամատեղ ջանքերով իրականացված` հարկային եւ մաքսային օրենսդրության բարեփոխումներին: ՄասնավորապեսԱՀՄ-ի առաջարկություններով քայլեր են կատարվելտնտեսական հավասար պայմանների ապահովման, հարկային օրենքների պարզեցման,հարկատուների իրավունքների պաշտպանությանեւ հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Հայաստանում կ ատարած աշխատանքի եւ հետագածրագրերի մասիններկայացրեց Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում ԱՄՀ-ի վարչության փոխտնօրեն Ջուլիան Բերենգաուտը:1994 թ. ի վեր հիմնադրամը Հայաստանին տրամադրել է ֆինանսական օգնություն 350 մլն. դոլարի չափով եւ հիմնականում` արտոնյալ պայմաններով: Ծրագրերում ներառվել են աղքատության կրճատմանը,առեւտրային ռիժիմների ազատականացմանն ուղված միջոցառումներ:Տրամադրվել է նաեւ տեխնիկական աջակցություն` հարկային եւ մաքսային վարչարարության, բանկային եւ ֆինանսական ոլորտներում, դրամավարկային եւ փոխարժեքային գործառնություններ իրականացնելու գործում: Նաեւ` խորհրդատվություն: Պրն.Բերենգաուտը նշեց, որ Հայաստանիկառավարության տնտեսական քաղաքականությունը հաջող է իրականացվում, մեր երկրում տնտեսական ցուցանիշները, ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ, բարձր են: Դրական միտումներին զուգահեռ ԱՄՀ-ն արձանագրել է նաեւ խնդիրներ: Իր ելույթում հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ դեռ բարձր է աղքատությանմակարդակը,տնտեսական աճի բարձր տեմպերը բոլոր քաղաքացիների վրա չենանդրադարձել ամբողջությամբ,ստվերային տնտեսության, ինչպես նաեւ կոռուպցիայիծավալները դեռ մեծ են:Հիմնադրամի պատասխանատուն անհրաժեշտ է համարում ֆիսկալ բարեփոխումներ կատարել` եկամուտներն ավելացնելու եւ աղքատության կրճատմանն ուղղելու նպատակով: Նաեւ` ֆինանսական հատվածն էլ ավելի ներգրավելտնտեսության մեջ: Պրն. Բերենգաուտը կարծում է, որ Հայաստանի հետ հիմնադրամի 15-ամյա համագործակցությունը արդյունավետ է:

ԱՄՀ-ի ներկայացուցչինուղղված հարցերը բազմաբնույթ էին:Անկախ վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աղաջանովին հետաքրքրում է` ԿԲ-ն վարում է ազատ լողացող փոխարժեքի՞, թե՞ կառավարելի փոխարժեքի քաղաքականություն: Զեկուցողը նկատեց, որ ԿԲ-ն իր առջեւ սղաճի կայուն մակարդակ ապահովելու խնդիր է դրել, հետեւաբար ինչ-որ չափով կարգավորում էփոխարժեքը: Հեռանկարային իմաստով առավել ճիշտ է, որ ԿԲ-ն թույլ տա, որ շուկայական պայմաններում որոշվի փոխարժեքը, պատասխանում է նա:Վերջին շրջանում տարբեր շահարկումների առարկա դարձած` դրամի արժեւորման կապակցությամբ պրն. Բերենգաուտն ասաց, որ այդ երեւույթը մեր իսկ տնտեսական ու արտադրողական աճի արտացոլումն է: Եթե որոշվիարտարժույթի փոխարժեքը պահպանել առանց տատանումների, սղաճի մակարդակը հնարավոր չի լինիկանխատեսել ու ապահովել: Նա նաեւ նկատեց, որ ազգային դրամը Հայաստանում այդքան էլ շատ չի արժեւորվել, պարզապես դոլարն է շատ արժեզրկվել: Աժ պատգամավոր Թաթուլ Մանասերյանըփորձեց ճշտել Հայաստանումստվերային տնտեսության եւ կոռուպցիայիվերաբերյալ զեկուցողի կարծիքը: Վերջինս պատասխանեց, որ ստվերը մեր տնտեսության մեջ հասնում է 50-60 տոկոսի, սակայն դեռ պետք է ուսումնասիրել` դա հարկերը թաքցնելու՞,թե՞ սեփական բիզնեսը պաշտպանելուարդյունքէ: Պատգամավորը տեսակետ հնչեցրեց, որ կարելի է ամրագրել ինչպես գնաճի վերին, այնպես էլներքին սահման: Համաձայնելով` ԱՄՀ-ի ներկայացուցիչը նշեց, որ մի շարք երկրներում հենց այդպես էլ վարվում են:Երկխոսություն ծավալվեց նաեւ ԿԲ վստահությունը հանրության մեջ բարձրացնելու անհրաժեշտության շուրջ: Այս մասին հարց ուղղեց նաեւ «Ապրանքաարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:ԱՄՀ-ի ներկայացուցիչը արձանագրեց, որ, թեեւ դանդաղ, բայց նկատվում է բանկերի նկատմամբ վստահության հարցում դրական տեղաշարժ: Վաճառականների միության նախագահի` Ցոլվարդ Գրիգորյանի հարցին ի պատասխան` օրենսդրական դաշտը փոփոխելուց հետո մոնիտորինգ կատարելու վերաբերյալ,պրն. Բերենգաուտն ասաց, որ իրենք մշտապես են մոնիտորինգի միջոցով ուսումնասիրում տնտեսական ելքերը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՀ-նկառավարությանը օրենքների տեքստեր չի առաջարկում, այլ ցուցաբերում է փորձագիտական եւ մասնագիտականաջակցություն: Տկն. Գրիգորյանի կարծիքով, կատարված տնտեսական բարեփոխումներից ոմանք օգտվում են, ոմանք` տուժում: Պրն. Բերենգաուտը նշեց, որ իրենք դեմ են հարկային արտոնություններին եւ գտնում են, որ բոլորին հավասարաչափ հարկելու պարագայում հնարավոր կլինի իջեցնել հարկերի դրույքաչափերը: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ աղքատության կրճատումը մի քանի տարի հետո կարող է վտանգվել. այսօր հանքանյութերի արագ վաճառքիարդյունքում էայս նպատակովգումար տրամադրվում:Պատասխանելով գնաճի ցուցանիշի արժանահավատությանը վերաբերող հարցին` զեկուցողը նշեց, որ այն համահունչ է տնտեսական բոլոր ցուցանիշներին, եւ որ իր համար տեսանելի է` իրավիճակը Հայաստանում լավանում է:Ամրագրելով, որ Հայաստանի վարչական տարածքներում տնտեսական ակտիվությունը խիստ անհամաչափ է` Վահրամ Բաղդասարյանը հարցրեց. հնարավո՞ր է այդ տարածքներում հարկային դիֆերենցված մոտեցում կիրառել:Միջազգային ֆինանսական կառույցի պատասխանատուն նշեց, որ հարկային արտոնությունն իր հետ բերում էբացասական մի շարք երեւույթներ:Հանձնաժողովի փոխնախագահը անդրադարձավ նաեւ ներմուծման ժամանակ սահմանի վրա որոշապրանքատեսակներ, մասնավորապես հումքը, ավելացված արժեքի հարկով հարկելու հարցին: Նրա գնահատմամբ, այդպիսով տնտեսավարողը կանխավճար է տալիս պետությանը` դրա դիմաց բարձր տոկոսներ վճարելով: Պրն. Բերենգաուտը նկատեց, որ դա հարկային շղթայի մի օղակն է, որը դժվար է խախտել: Նա նշեց, որ միջազգային փորձում դա ընդունված մոտեցում է:

Կառավարության եւ Կենտրոնական բանկի` հիմնադրամիհետ համագործակցությանմասին խոսեցին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը եւ ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը: Նրանք ներկայացրին այն ոլորտները, որոնք ընդգրկվել են համատեղ ծրագրերո ւմ:

Խորհրդարանական լսումներն ամփոփվեցին ելույթերով: ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանն առաջարկում է բարձրացված հարցերի լուծմանը ֆորմալ տեսք տալ` այս դեպքում օրենսդրական ճանապարհով: Նա նկատեց, որ մինչ այսօր օրենսդրորենսահմանված չէ, օրինակ, թե ի՞նչ էգների կայունությունը, սղաճն ո՞վ է կարգավորում, այն դիրեկտիվայի՞ն ցուցանիշ է, թե՞ ոչ:«Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանն իր ելույթում նկատեց, որ պետք է նախ սահմանել տնտեսական քաղաքականության ուղղությունները եւ գերակայությունները, այլապես պարզ չէ` արժութային քաղաքականությունն ինչին է ծառայելու: Պատգամավորի հաշվարկներով, ստվերային տնտեսությունը  մեր երկրում ոչ թե 50-60 տոկոս է, այլ հասնում է 80-ի:Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հրանտ Խաչատրյանը,թեեւ շնորհակալություն հայտնեց ԱՄՀ-ի ներկայացուցիներին` Հայաստանում կատարած աշխատանքի համար, բայց եւ նշեց, որ հայրենի կառավարությունն ինքնուրույն չէ իր որոշումներում: Նա առաջարկեց ներմուծվող ապրանքատեսակները սահմանի վրա չհարկել ավելացված արժեքի հարկով:

Քննարկումների վերջում Ջուլիան Բերենգաուտն ասաց, թե հպարտ է, որ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում իրենք կարող են Հայաստանին օգտակար լինել:

Ա


25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...