Տպել
22.08.2023
ԵՄ-ի հետ համագործակցությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է. Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող երկշաբաթյա դասընթացի մասնակիցներին
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն օգոստոսի 22-ին խորհրդարանում հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված, ԵՄ-ի եւ DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության համաֆինանսավորմամբ իրականացվող Ժան Մոնե «Միջազգային եւ ԵՄ իրավունքի եւ քաղաքականության արդի մարտահրավերները. անվտանգության եւ մարդու իրավունքների ճգնաժամերը եվրոպական հարեւանության երկրներում» ամառային դպրոցի մասնակիցներին: 
  
Արման Եղոյանը ողջունել է արտասահմանցի ուսանողների այցը Երեւան եւ մեծ ոգեւորությամբ ընդունել երիտասարդների` պետական կառավարման համակարգի նկատմամբ ցուցաբերած ակտիվությունը: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքը, Հայաստան-ԵՄ համագործակցության ուղղությունները, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արդյունքում կատարված բարեփոխումներն ու ոլորտային փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն այսօր ամենաբարձր մակարդակի վրա է: 
  
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ մասնակիցների հնչեցրած բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են միջազգային իրավունքին, օրենսդրական գործընթացներին, ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը: Ակտիվ քննարկվել են նաեւ արտաքին քաղաքական ոլորտում առկա խնդիրները, հարեւան պետությունների հետ համագործակցության հնարավորություններն ու մարտահրավերները: 
  
Ծրագրի ղեկավար, դոկտոր Աննա Խվորոստիանկինան նշել է, որ ծրագրի նպատակն է իրականացնել Եվրոպական իրավունքի խորացված ուսուցում նաեւ ոչ իրավաբանական կրթությամբ ուսանողների համար, խթանել հետազոտական աշխատանքներով զբաղվելը եւ համախմբել տեղական ակադեմիական համայնքը:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...