Տպել
23.08.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Անկախության հռչակագրի օրվա առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Հայաստանի Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:

Անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկն ու դրան հաջորդած տարիները պայքարի, ճգնաժամերի հաղթահարման, նոր իրողությունների լիակատար ընկալման փորձաքարեր էին: Հռչակագիրն իրավական եւ ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու մեր հրամայականն է:

Տարիներ անց էլ մենք շարունակում ենք պայքարը մեր անկախության պահպանման, մեր ժողովրդավարության ձայնն աշխարհում բարձր հնչեցնելու համար:

Հռչակագիրն ընդունման պահին շեշտում էր, որ հիմք է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Այս պատգամն իրականացնելու ճանապարհին ենք դեռ եւ անցյալի դասերը կուտակած փորձ դարձնելով` պետք է առաջ շարժվել` հանուն մեր պետականության եւ մեր ժողովրդի:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, փառք եւ խոնարհում անկախության պայքարի մարտիկներին:
 


23.08.2023
Ֆրանսիան մշտապես Հայաստանի հուսալի գործընկերն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, ո...

23.08.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստ...