Տպել
25.08.2023
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
1 / 1

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրերս հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Դեսպանի հետ քննարկվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգային մարտահրավերները: Պատգամավորը ներկայացրել է Հայաստանում, իր դիտարկմամբ, կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները:

«Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային բոլոր գործընկերներիս»,- նշել է Թագուհի Թովմասյանը: