Տպել
20.06.2006
Կարեւորվեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով

Հունիսի 20-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության  հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ:

Հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ այցը կարեւոր քայլ էհայ-չեխական հարաբերությունների զարգացման գործում:Նա կարեւոր համարեց փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների, համապատասխան հանձնաժողովների միջեւ: Օգտակար համարվեց համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ԵԽ-ի եւ Եվրոատլանտյան դաշինքի շրջանակներում, կարեւորվեց Չեխիայի փորձը եվրոպական կառույցներին ինտեգրման հարցում եւ փորձի փոխանակումը օրենսդրական դաշտում: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեությունը, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը:ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջկարեւոր համարվեց համագործակցությունը պաշտպանական բարեփոխումների, ահաբեկչության դեմ պայքարի,իրավական դաշտի կատարելագործման ոլորտներում: Պարոն Գրիգորյանը նշեց,որ Հայաստանը միացել է Գործընկերություն Հանուն Խաղաղության պլանավորման եւ վերանայման գործընթացին, ինչպես նաեւՆԱՏՕ - Գործընկերություն Հանուն Խաղաղության զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրին:

Չեխիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության  հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոստիսլավ Սլավոտենիկը համոզմունք հայտնեց, որ այցը կխթանի երկու երկրների բարեկամությունը եւ փոխգործակցությունը: Միջխորհրդարանական համագործակցության բնագավառում կարեւորվեցհանձնաժողովների մակարդակով համագործակցությունը:Պարոն Սլավոտենիկը համառոտ ներկայացրեց Չեխիայի խորհրդարանի կառուցվածքը, հանձնաժողովի գործառույթները, ոլորտները, անդրադարձավ Չեխիայի բանակի առանձնահատկություններին, ոստիկանության համակարգի բարեփոխումներին: Նշվեց, որ Չեխիայի խորհրդարանը երկպալատանի է, կազմված է Պատգամավորների պալատից եւ  Սենատից: Սենատը ձեւավորվում է մեծամասնական ընտրահամակարգի սկզբունքով, կազմված է 81 պատգամավորներից: Չեխական բանակը 2005թ. հունվարի 1-ից պրոֆեսիոնալ է, իր կազմում ունի մոտ 30000 զինվոր: Չեխիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ ակտիվ մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին: Պարոն Սլավոտենիկը նշեց, որ Չեխիայում գործում է բարձր որակավորում ունեցող ռազմական համալսարան եւ առաջարկեց հայկական կողմին սպաներ ուղարկել այնտեղ ուսումնառության:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային համագործակցության խնդիրներին, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները: