Տպել
04.09.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակությանը
1 / 5

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է աշխարհում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ, ՄԱԿ-ի կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Անգելա Քեյնը նշել է, որ Հայաստանում են տեղում ծանոթանալու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Լեռնային Ղարաբաղի երեք ուսանողների առեւանգման, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, Իրանի եւ Վրաստանի հետ համագործակցությանը:
 


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...