Տպել
08.09.2023
Վաղարշակ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին
1 / 5

Ուրախ եմ փաստել, որ հայ-ղազախական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք կարեւորում ենք երկկողմ համագործակցության խորացումն ու զարգացումը. այս համատեքստում պետք է ակտիվացնել բարեկամական խմբերի փոխայցելությունները. ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Բոլատ Իմանբաեւն իր հերթին գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները գնալով էլ ավելի են ամրապնդվում: Նա նշել է, որ Ղազախստանը ողջունում է բարեփոխումների ուղին, որը Հայաստանը սկսել է 2018 թվականից: Արտակարգ եւ լիազոր դեսպանը Վաղարշակ Հակոբյանին տեղեկացրել է, որ վերջին ընտրություններից հետո իրենց երկրում արդեն ձեւավորվել է Մաժիլիսը, ներկայացրել բարեկամական խմբի անդամ պատգամավորների ցանկը ու հայտնել, որ իրենց երկրում արդեն սպասում են ՀՀ ԱԺ պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են բարեկամական խմբերի փոխայցելություններին ու դրանց ժամանակահատվածին վերաբերող հարցեր:


08.09.2023
ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 54 հարց
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 11-ին գումար...

08.09.2023
Կարեւորվել է Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության շարունակականությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղվ...