Տպել
11.09.2023
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր կարգավորումներն օրենսդրական անհամապատասխանությունը շտկելու նպատակ ունեն
1 / 3

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Ներկայումս օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների, հետազոտությունների պայմանների խախտումների համար պատասխանատվություն, հղում է արվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համապատասխան մասերին: Նշված օրենքը, սակայն, 2020 թվականի մայիսին խմբագրվել է, եւ շարադրված նոր հոդվածն ամբողջությամբ այլ կարգավորում է սահմանում: Արդյունքում՝ Առղջապահության տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերելու դեպքում փաստացի վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն չի ունենում: Գործող օրենքով տվյալ կարգավորումները նախատեսվել են 41-րդ հոդվածի 1-ին մասով, որով ախտաբանաանատոմիական գործունեությունն իրականացվում է ձեւաբանական հետազոտությունների եւ ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով: Առաջարկվում է օրենքում առկա անհամապատասխանությունը շտկել:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը:


10.07.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...