Տպել
12.09.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 5

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը եւ բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին:

Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ գործունեություն են ծավալելու:

Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային, ոլորտային մի շարք հարցեր: