Տպել
12.09.2023
Առաջարկվում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանել մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ
1 / 7

Առաջարկվում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանել մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ներկայում ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են երկու հիմնական դեպքերի համար` երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց անձը հաստատող փաստաթուղթ: Առաջին դեպքի համար սահմանված է 30 հազար, երկրորդի համար` 10 հազար դրամ տուրք: Փոփոխությամբ առաջարկվում է սահմանել ընդհանրական՝ 20 հազար դրամ տուրքի դրույքաչափ: ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 12-ի նիստում:

«Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այլեւս գոյություն չունեցող ՔԿԱԳ գործառույթի համար սահմանված դրույքաչափը եւ ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափը, որը ներկայում սահմանված չէ: Սահմանվում են տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը, վերացվում այլեւս օգտակար նպատակ չհետապնդող եւ որեւէ խնդիր չլուծող մեկ նորմ»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Ըստ կարգավորումների՝ ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաեւ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել եւ ստանալ փոստով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագիծը քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 12-ի հերթական նիստում:
 
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...