Տպել
28.06.2006
Հանդիպում խորհրդարանում

Հունիսի 28-ին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ընդունեց Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Փախստականների եւ քաղաքացիություն չունեցողների պաշտպանության ֆրանսիական գործակալության (OFPRA) պատվիրակությանը ` Տիկին Ալին Մոնտոբրիկի գյխավորությամբ :

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակը, նշեց, որ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակմանը` հանրապետությունը հասել է տնտեսական աճի, մշակվել են տնտեսական եւ սոցիալական առողջացման ծրագրեր, կոռուպցիայի դեմ պայքարը նոր լիցք է ստացել, երբ Հայաստանը անդամագրվել է միջազգային «ԳՐԵԿՈ» կազմակերպությանը, երկրի կայունությանը այսօր ոչինչ չի սպառնում: Պրն. Հովհաննիսյանը նշեց նաեւ դժվարությունների մասին:Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում դեռ չլուծված խնդիրներ ունենք.ազատ շուկա ստեղծելու եւ տնտեսական մրցակցությունը պաշտպանելու` տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարելու ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւփախստականների հիմնախնդիրներին եւ իրականացվող ծրագրերին: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց 1988-92թթ. Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանված հայ փախստականների իրավական եւ սոցիալական վիճակը` նշելով,որկառավարությունը իրականացնում է նպատակային սոցիալ-տնտեսական ծրագրեր, փախստականների հարցը ներառված է աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում: Նշվեց, որ հանրային նշանակության շենքերում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիր է իրականացվում :

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: