Տպել
12.09.2023
Օրենսդրությամբ կնախատեսվի պացիենտին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից տեսալուսանկարահանման նվազագույն երաշխիքներ եւ պայմաններ
1 / 9

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ արգելվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Իսկ տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Դրանք տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինեն մինչեւ տեսահսկման տարածք մտնելը:

Սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հրաչյա Հակոբյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը նշել է, որ տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները կարող են պահպանվել՝ Կառավարության սահմանած կարգին համապատասխան: Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչեւ խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան՝ վեց ամիս:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

Նշվել է նաեւ, որ նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք բժիշկների սենյակներում թույլատրվում է օգտագործել այդ նույն սարքերը:

Ի պատասխան նշվել է, որ նախագիծը մշակվել է մի շարք բողոքների հիման վրա: Լուսինե Բադալյանի հավաստմամբ, այսպես կոչված, մանիպուլյացիոն սենյակներում պացիենտներն են հայտնաբերել տեսախցիկ եւ դիմել են պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչի արդյունքում պատգամավորները հոդվածի արգելող հատված են գրել:

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաշվի է առնվել հակառակ կողմի տեսակետը, խնդիրը քննարկվե՞լ է ԲԿ-ների հետ:

«Մենք լսել ենք հակառակ կողմի տեսակետը: Խնդիրը, որի հետ առնչվել ենք, բողոքները համատարած բնույթ չեն կրում, այնպես չէ, որ բոլոր արգելված սենյակներում տեսախցիկներ են տեղադրված: Որոշակի հետազոտություն կատարելուց հետո պարզել ենք, որ դրանք վաղուց տեղադրված տեսախցիկներ են, որոնք տեղադրվել են կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու համար»,- ասել է հիմնական զեկուցողը:

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք պլաստիկ վիրահատությունները թույլատրվում են տեսանկարահանել:

Ի պատասխան նշվել է, որ գովազդի նպատակով տեսանկարահանման համար անհրաժեշտ է պացիենտի թույլտվությունը, բայց գիտական նպատակներով՝ երբեք չի կարող արգելվել:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ հետաքրքրվել է՝ վերակենդանացման սենյակներում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են, թե՝ ոչ:

Հիմնական զեկուցողը նշել է, որ այդ սենյակներում կան տեսախցիկներ, բայց Առողջապահության նախարարությունն է որոշելու՝ թույլատրե՞լ, թե՝ ոչ:

Հարակից զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարակից զեկուցող, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են: Նա անդրադարձել է մի քանի հարցադրումների: Նշվել է, որ Կառավարությունը կսահմանի այն վայրերը, որտեղ կտեղադրվեն տեսալուսանկարահանող սարքեր: Ըստ նախարարի՝ վերակենդանացման բաժանմունքներում կան տեսալուսանկարահանող սարքեր՝ հնարավոր վեճերից զերծ պահելու համար:

Մտքերի փոխանակությանը նախագծերի փաթեթի համահեղինակ, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ դաշտը կանոնակարգված չէ եւ օրենսդրական նախաձեռնությամբ այն կանոնակարգվում է, քանի որ, ըստ նրա, ունենք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հետ կապված խնդիր: Նրա հավաստմամբ նախագծով հստակ սահմանվում են այն վայրերը, որտեղ արգելվում է տեսախցիկների տեղադրումը, նաեւ Կառավարությանը հնարավորություն ենք տալիս այդ սարքերի տեղադրման կարգը սահմանել: Նշվել է նաեւ, որ ցանկացած տեղ կարող է իրականացվել նկարահանում, եթե դրանք բխում են օրենքում նշված նպատակներից: Օրենքի խախտման համար սահմանված է 50 հազար դրամ տուգանք:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում հարցն ընդհանրացնելով՝ անդրադարձել է տեղեկատվական անվտանգությանը եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ընդհանրապես հասարակական վայրերի, այլ մարդկանց սեփական տարածքների տեսանկարահանման եւ դրանց վտանգների մասին հարցին: Նշվել է, որ, ըստ էության, ամբողջ աշխարհում ինտերնետի առկայությունը համատարած է եւ տեսալուսանկարահանող սարքերը նույնպես դարձել են խիստ մատչելի եւ ամենուր դրանք կարելի տեղադրել, միացնել ինտերնետին եւ հասանելիություն ունենալ տվյալ տարածքից, աշխարհի ցանկացած կետից: Ըստ Հակոբ Արշակյանի՝ պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ շատ ժամանակ այդ ցանցերը, որոնք օգտագործվում են տեսալուսանկարահանվող սարքերի միջոցով, կարող են հասանելի լինել տարբեր երկրների ծառայություններին, տարբեր քաղաքացիներին, ընդհանրապես կարող են ինտերնետում բաց լինել:

«Մենք խնդիր ունենք այն հարցի հետ, որ ցանկացած տնտեսվարող, ֆիզիկական անձ կարող է տեղադրել իր շքամուտքում, բակում, այլ տեղ տարածքների համար բարի նպատակներով տեսալուսանկարահանող սարք եւ դա կարող է հասանելի դառնալ այն մարդկանց համար, ում որ հասանելի չպետք է դառնար»,- ասել է Հակոբ Արշակյանը եւ հավելել. «Այստեղ կա որոշ չափով կանոնակարգված մաս, որը վերաբերում է մարդկանց ազատություններին, իրենց անձնական ինֆորմացիայի տարածմանը, բայց մեծ հաշվով՝ ո՛չ տեխնիկական, ո՛չ ամբողջական այս հարցը կարգավորված չէ նաեւ այլ գոտիներում: Ըստ էության ես ցանկանում էի հնչեցնել այս մարտահրավերը, եւ մենք սրան նույնպես պետք է պատշաճ արձագանքենք օրենսդրական տիրույթում»,- եզրափակել է ԱԺ նախագահի տեղակալը:


24.09.2024
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարա...

24.09.2024
ԱԺ նախագահն Անդորրայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել է բազմոլորտ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանեց Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը: Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարեւորեց նման այցերը` երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: ԱԺ նախագահն առաջարկեց նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուց...

24.09.2024
Կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերն ու տարընկալումները
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարց...

24.09.2024
ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը. հարցը քննարկվել է հանձնաժողովում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հա...

24.09.2024
Համաձայնագիր` ուղղված Գյումրու ճանապարհների վերանորոգման եւ լուսավորության ապահովմանը
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառ...

24.09.2024
Նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով
Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրում եւ ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներում կատարված փոփոխություններով: ՀՀ ԱԺ...

24.09.2024
Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված  պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

24.09.2024
Աշխատանքային այցով Վրաստանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը
Սեպտեմբերի 23-25-ն աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, անդամներ Հասմիկ Հակոբյանը ե...

24.09.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

24.09.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.09.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, 414 սրահում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտե...