Համաձայնագրի նպատակն է ստանդարտացված եւ արդյունավետ մեխանիզմի ապահովումը՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ «Մեծ քսանյակի» (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին համապատասխան: Այդ ստանդարտի ներդնումը հնարավորություն կտա բարելավել հարկային օրենսդրությունը եւ հարկերից խուսափելու դեմ պայքարը:
Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրված ««Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի իրավական հիմքը «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիան է, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2019 թվականին:
Նրա հավաստմամբ համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա պարտավորվում է ապահովել իրավասու մարմինների կողմից ավտոմատ կերպով համաձայնագրի 2-րդ հոդվածում ներկայացված տեղեկությունների փոխանակումը՝ միասնական հաշվետվողական ստանդարտի սխեմայով՝ նշագրման ընդլայնվող լեզվով:
Ըստ այդմ՝ կկիրառվեն փոխանակվող բոլոր տեղեկությունների նկատմամբ գաղտնիության պահպանման կանոնները եւ այլ երաշխիքներ, այդ թվում՝ փոխանակվող տեղեկությունների օգտագործումը սահմանափակող դրույթներն այն չափով, որը պահանջվում է անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար:
Նշվել է, որ կապահովի իրավասու մարմինների կողմից տվյալների փոխանցման մեկ կամ մի քանի մեթոդների մշակումը, այդ թվում՝ գաղտնագրման չափանիշները՝ ստանդարտեցումն առավելագույնի հասցնելու եւ բարդություններն ու ծախսերը նվազագույնի հասցնելու համար:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ համակարգող մարմնի քարտուղարությունն անհապաղ կտեղեկացվի գաղտնիության պարտավորության ցանկացած խախտման կամ երաշխիքների չկատարման եւ արդյունքում կիրառված ցանկացած պատժամիջոցի եւ հետեւանքների վերացման նպատակով ձեռնարկված գործողությունների վերաբերյալ եւ այլն:
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:
Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը:
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:30-ին, 334 դահլիճում կներկայացվեն «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպության կողմից տնտեսական իրադրության վերաբերյալ կատարված վերլուծությունները եւ ուսումնասիրությունները: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպության միջեւ կստորագրվի փոխըմբռ...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:...
Հայկ Մամիջանյանն ԱԺ-ում ընդունել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջան...
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների եւ ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Գեւորգյանը, Էլինար Վարդանյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ...
Հայկ Կոնջորյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել ե...
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Խրունեւալդիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավաֆրիկյան...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր
Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...