ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար սկսվել է բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները եւ մեր շուրջը գոյություն ունեցող անվտանգության միջավայրը՝ արտաքին եւ ներքին սպառնալիքները, ստիպում են, որ մեր քաղաքական ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, Ազգային ժողովում եւ Ազգային ժողովից դուրս աշխատանքների ընթացքում լուրջ ուշադրություն դարձնի այնպիսի կարեւոր ուղղությունների, ինչպիսին են՝ անվտանգությունը, պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու ԼՂ-ն իրար կապող միջանցքը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Խմբակցության ղեկավարն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել են հայ-ադրբեջանական օրակարգին եւ ներքաղաքական խնդիրներին, պատասխանել լրագրողների հարցերին:
«Ցավոք, ՀՀ իշխանությունների հետ աշխատանքը թույլ է տալիս եւս մեկ անգամ եզրակացություն անելու, որ իրենք որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ եւ հաշվի չեն առնվում գերակա եւ կարեւոր խնդիրները»,- նման կարծիք է հայտնել Սեյրան Օհանյանը:
Խմբակցության ղեկավարի կարծիքով վերջին ժամանակահատվածում կարեւոր եւ դրական իրադարձություններից մեկը մնում է ԼՂ նախագահի ընտրությունը: «Կարծում եմ, որ այս իրավիճակում այդ համարձակ քայլը հնարավորություն է տալու զարգացնելու պայքարի այն ոգին, որը գոյություն ունի ե՛ւ ԼՂ-ում, ե՛ւ Հայաստանում: Այս առումով «Հայաստան» խմբակցությունը, եւ մեր քաղաքական ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս՝ հիմնականում անվտանգության հարցերը, մեր երկրի առջեւ կարեւոր օրակարգերն առաջ տանելու եւ գեներացնելու այն պայքարի ոգին, որն ուղղված պետք է լինի կանգնեցնելու գահավիժումը եւ դրա հիմնական պատճառ հանդիսացող ՀՀ իշխանությունների դեմ պայքարը»,- կարծիք է հայտնել է Սեյրան Օհանյանը:
Սահմանային լարվածության հարցում իր դիտարկումները ներկայացնելով՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ հանրապետության ամբողջ ներուժը պետք է օգտագործվի պաշտպանական կարողությունները հզորացնելու համար, բանակը պետք է համալրվի անձնակազմով, սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, ուսումնական գործընթաց պետք է իրականացվի, զորավարժություններ անցկացվեն: Ըստ նրա՝ ընդդիմության գործունեությունն ուղղված է պայքարի, դիմադրության ոգին բարձրացնելուն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույնպես ներկայացրել է իր դիտարկումներն ու տեսակետները ներքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Նրա խոսքով խաղաղություն ապահովում են սեփական բանակով, ճկուն դիվանագիտությամբ, մինչդեռ բանակը զարգացնելու փոխարեն իշխանությունը զարգացնում է ոստիկանությունը: Դիվանագիտությունը, նրա գնահատմամբ, կաղում է, որեւէ հաջողություն չի արձանագրվել: Լաչինի միջանցի վերաբացման շուրջ պայմանավորվածություններից խոսելով՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի խոսքին եւ նրանց երաշխիքներին հավատալ ու վստահել չի կարելի: Հերթական անգամ Ադրբեջանն ապացուցեց, որ ստախոս է եւ որեւէ խոստում չի կատարում:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել
«Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպությունն ու ՀՀ կառավարությունը տեւական ժամանակ է համագործակցում են: Նախորդ տարի Գերմանիա այցի ժամանակ մենք՝ խորհրդարանականներս եւս ցանկություն հայտնեցինք, որ «Berlin Economics»-ը համագործակցի ՀՀ ԱԺ հետ, վերլուծություններ կատարի նաեւ մեզ համար: Ուրախութ...
Սարգիս Խանդանյանը եւ Վլադիմիր Վարդանյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ: «Ֆրա...
Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումները ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ
Սեպտեմբերի 14-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումները ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նրա հավաստմամբ Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներն այս պահին կյանքի եւ մահվան...
Եկել եմ Ֆրանսիայի աջակցությունը փոխանցելու Հայաստանին. Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այս համատեքստ...
Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելն է. Արուսյակ Ջուլհակյան
Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից լրագրողը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով, որի առնչությամբ երեկ ՀՀ ԱԳ նախարարն ասե...
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկիր է այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 14-ին պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռն...