ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը:
«Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,-ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի խորհրդարանում:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ նպաստել ռազմագերիների վերադարձին:
Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ հինգ տարի դադարից հետո վերաբացվել է Պրահա-Երեւան օդային հաղորդակցութունը: Նա համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման համար:
Արժեւորելով Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բարեկամական խմբերի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցությունը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի հրավերով հոկտեմբերին այցելելու է Չեխիա: Նա հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Յանա Կրուտակովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ եւ օրակարգ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցություն:
Քննարկվել են համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:
Սարգիս Խանդանյանն ընդունել է Էրազմուս+ վերապատրաստման դասընթացի միջազգային մասնակիցներին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կոպերնիկուս Բեռլին հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդները գործելիս` խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման եւ աշխատանքի տեղավորման հմտությունների խթանում» ծրագ...
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկելու հարցով արտահերթ նիստ էր հրավիրել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այսօր Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր՝ ժամը 13:00-ից հետո լայնածավալ ագրեսիայի է սկսել...
Արտահերթ նիստ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կկայանա արտահերթ նիստ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ տեղի կունենա՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են չեխ գործընկերների հետ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 19-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդա...
Հայաստանի եւ Չեխիայի միջեւ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Լիլիթ Կիրակոսյան
Հայաստանը եւ Չեխիան մշտապես լավ բարեկամներ են եղել, ունեն համագործակցության լավագույն ավանդույթներ ու արժեքներ: Բարձր եմ գնահատում Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի խորհրդարանի միջեւ բարեկամական հարաբերությունների մակարդակը. այս մասին սեպտեմբերի 19-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ա...
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ուղեկցութ...
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդար...