Տպել
27.09.2023
Նախագծի ընդունմամբ կիրականացվի արդյունավետ հարկային վարչարարություն
1 / 3

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն: Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է նաեւ կարգավորել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը: Դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով:

«Նախատեսվում է հստակեցնել ընտրված ապրանքների գծով չափագրման ուսումնասիրության շրջանակում գույքագրում իրականացնելու դրույթը: Ընդ որում` նախագծի կարգավորումներով հստակ սահմանվում է, որ հարկային մարմինն իրավունք ունի նման գործողություն իրականացնել այն հարկ վճարողների մոտ, որոնց ձեռքբերման կամ իրացման շեմը տարվա ընթացքում գերազանցում է 24 մլն դրամը»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրությամբ հստակեցվում է չփաստաթղթավորված ապրանքներ հայտնաբերելու պատասխանատվությունը: Մասնավորապես, սահմանվում է, որ շրջանառվող հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի փաստը չհայտնաբերվելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ նրանցից կգանձվի ապրանքների ձեռբերման գնի 20 տոկոսի չափով տուգանք:

Ըստ Կարեն Թամազյանի` պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ պետական գրանցում չի ստացել այդ վաձակալության գործարքը կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ:

Սահմանվում է նաեւ, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները հատուկ հարկման, մասնավորապես, շրջանառության համակարգում չեն գործելու:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի` ո՞րն է պարտադիր փաստաթղթավորման պահանջում փոփոխություն կատարելու նպատակը հարցին ի պատասխան` ՊԵԿ նախագահի տեղակալն ասել է. «Փոփոխություն կատարելու հիմքը հավասարության ապահովումն է»:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...