Տպել
03.10.2023
Նախագիծ` միտված օրենսդրական բացը շտկելուն եւ լիազորող նորմ սահմանելուն
1 / 2

Գործող օրենքով ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Սակայն բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Փոփոխությունների նպատակն է սահմանել համապատասխան լիազորող նորմ: Ներկայացնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում  առաջարկվող փոփոխությունները` ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ նախագիծը միտված է օրենսդրական բացը շտկելուն եւ լիազորող նորմ սահմանելուն:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում: