Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ իրավասու մարմիններին առավել դյուրին եւ լիարժեք կազմակերպելու ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու գործընթացը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում:
Առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու հնարավորություն ընձեռել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող, 18 տարին լրացած այն անձին, որի ծնողն ունի ՀՀ քաղաքացիություն:
Կառավարությունն առաջարկել է կարգավորում, որն ընդունվել է հեղինակի կողմից: Ըստ այդ առաջարկության` «ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողը կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն, եւ որն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում»:
ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք հնարավորություն կստանան առավել ակտիվ մասնակցություն ունենալ ՀՀ քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում` գրանցելով եւ ներդնելով ավանդ իրենց աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ` ի շահ Հայաստանի Հանրապետության: Ռուստամ Բաքոյանի կարծիքով նախագծի ընդունմամբ կստեղծվեն օրենսդրական հնարավորություններ եւ կսահմանվեն նպաստավոր պայմաններ ազգային փոքրամասնությունների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով:
Նախագծի մշակման նպատակով աշխատանքային քննարկում է կազմակերպվել շահագրգիռ անձանց եւ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:
Աշխատանքային քննարկում խաղամոլության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ
Մեր քննարկման առիթը կապված է Ֆինանսների նախարարության եւ մասնավոր հատվածից եկող առաջարկությունների, ինչպես նաեւ ԱԺ լիագումար նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորների բարձրաձայնած հարցադրումների հետ: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք իրենց...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումը: Նախատեսվում է, որ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակո...
Առաջարկվում է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը
Փոփոխությունների հիմնական նպատակն է հստակեցնել մաքսային հսկողության գոտիներում անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը` հստակեցնելով դրանց իրականացման գործընթացը, որը ներկայումս օրենքով հստակ չէ, եւ ամրագրել մաքսային հսկողության գոտում վարքագծի հատուկ կանոններ, որոնք կսահմանվեն Կառավարության ...
Բարեփոխվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը
Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստան...
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը կբարելավվի. նախագծով մի շարք խնդիրներ կլուծվեն. Արդարադատության նախարարի տեղակալ
Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ընթացքում արձանագրվել են մի քանի խնդիրներ, որոնք կարգավորելով կբարելավենք կոմիտեի գործունեությունը` ապահովելով ավելի բարձր արդյունքների ամրագրում: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` առաջին ընթերցմամբ քն...
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար 60 տոկոս հավելում կսահմանվի. Լեւոն Բալյան
Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակ...
Խորհրդարանը քննարկել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մա...
Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Այս դժվարին ժամանակահատվածում մենք եկել ենք ձեզ հետ կիսելու ձեր ցավը: Մեր հարաբերությունները պատմական եւ եղբայրական հենք ունեն, դրանց զարգացման մեծ ներուժ կա. ասել է Կիպրոս-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Նրա ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ԱԺ արտաքին հա...
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի ...
Շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բ...
Նախագիծ` միտված օրենսդրական բացը շտկելուն եւ լիազորող նորմ սահմանելուն
Գործող օրենքով ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Սակայն բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Փոփոխությունների նպատակն ...
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Լեռնային Ղարաբաղում օրեր առաջ հերոսաբար զոհված մեր հայրենակիցների, ինչպես նաեւ երեկ զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի հիշատակը: Խորհրդարանականները հաստատել են հերթական նիստերի օրակարգը, որ...