Տպել
03.10.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 10

Ազգային ժողովը  հոկտեմբերի 3-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումը: Նախատեսվում է, որ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների, թույլատվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել: Պատգամավորի տեղեկացմամբ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է օրենքի 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, որի համաձայն` հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը կսահմանի Կառավարությունը:

«Առաջարկվող դրույթը նաեւ կհանդիսանա լիազորող օրենսդրական նորմ` ոլորտին առնչվող իրավական այլ կարգավորումները կատարելագործելու համար»,- ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, բարձրաձայնելով հանձնաժողովի  դրական եզրակացությունը, կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` նախաձեռնությամբ սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերը եւ տրման իրավական կարգավորումները: Նաեւ սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրող վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների ու որակավորման վերաբերյալ վկայականների տրման պահանջները:

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում»,- ընդգծել է Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության հեղինակած ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթով առաջարկվում է քրեակատարողական ծառայությունում ներդնել ատեստացիայի նոր համակարգ, ինչի արդյունքում համակարգում ծառայողները կստանան հավելավճար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը: Նրա խոսքով օրենքով նախատեսվող կարագավորումներն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում գործադիրն իրականացրել է տեխնիկական փոփոխություններ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ քրեակատարողական ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր կարգ, որը կնպաստի համակարգում որակյալ կադրերի ներգրավմանն ու պահպանմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը պատգամավորների քննարկման է ներկայացրել նաեւ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Հիմնական զեկուցողի խոսքով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումները կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Խորհրդարանը քննարկել է նաեւ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է ավելացնել նոր դրույթ, ըստ որի` Հարկադիր կատարման ծառայությունում կողմերի համաձայնությամբ հարկադիր կատարողին ամենամյա արձակուրդ կարող է տրամադրվել նաեւ մինչեւ անընդհատ ծառայության վեց ամիսը լրանալը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս նախաձեռնությանը եւս տվել է դրական եզրակացություն:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է շուրջ 10 խմբագրական բնույթի փոփոխություն:

Զեկուցողը հիշեցրել է, որ փաթեթով առաջարկվում է վերոնշյալ օրենքներում ամրագրել համապատասխան կարգավորումներ, որոնց համաձայն փոխադրողների տեղեկատվական համակարգերի համար Կառավարությունը կսահմանի նվազագույն պահանջներ:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Անդրադառնալով առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարված տեխնիկական փոփոխություններին` պատգամավորը նշել է, որ դրանց մի մասն առաջարկվել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի` «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք դրույթներ: Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում չի ներկայացվել որեւէ առաջարկ:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...