National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.10.2023
Նախագծի ընդունմամբ կվերանայվեն մանկավարժական աշխատողների եւ սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
1 / 10

Ընդհանուր առմամբ, ներառական կրթության իրականացումն ունի բազմաթիվ դերակատարներ, եւ կարեւոր է, որ գործընթացը բարելավվի` հատկապես ապահովելով ծնողների մասնակցությունը. այս մասին ասել  է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ զեկուցողի` նախագծի հիմնական նպատակն է ներառական կրթության գործընթացում ապահովել ծնողների մասնակցությունը` ամրագրելով ծնողների ոչ միայն իրավունքներն ու անհատական ուսումնական պլանի մշակմանը մասնակցելը, այլ նաեւ ուսումնական պլանի իրականացմանն աջակցելու պարտավորությունը: Նախագծով կամրագրվի նաեւ ծնողական խմբերի ստեղծման իրավունքը:

Կվերանայվեն մանկավարժական աշխատողների պարտականությունները, կսահմանվի դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ստեղծմանը նպաստելու, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու, բոլոր սովորողների ներառումը կրթական գործընթացում ապահովելու պարտավորություն, այդ թվում` արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է որոշակի տեխնիկական, խմբագրական փոփոխություններ, որոնք հեղինակն ընդունել է: Զարուհի Բաթոյանը, որպես հեղինակ, ներկայացրել է նաեւ որոշ լիազորող նորմերի փոփոխությունների առաջարկություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարակից զեկույցում կարեւորել է առաջարկվող փոփոխությունները` որպես ներառական կրթության գործընթացին ուղղված բարելավման քայլ: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», ինչպես նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքների նախագծերը: Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է պարզաբանումներ սահմանվող չափորոշիչների, գնահատման մեխանիզմների վերաբերյալ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:


17.10.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am