Տպել
18.10.2023
Փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
1 / 2

Ներկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.1-րդ հոդվածով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների եւ հետազոտությունների անցկացման պայմանների խախտումների համար պատասխանատվություն եւ հղում կատարվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին: Սակայն նշված օրենքը 2020 թվականի մայիսի 30-ին շարադրվել է նոր խմբագրմամբ եւ տվյալ պահին գործող խմբագրմամբ համապատասխան հոդվածը սահմանում է ամբողջությամբ այլ, չվերաբերող կարգավորում: Տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն փաստացի չի ունենում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Առաջարկվող փոփոխություններով կշտկվեն գործող հոդվածում առկա անհամապատասխանությունները` նշված ոլորտում տեսչական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: