Առաջարկվող լրացմամբ ամրագրվում է, որ ՀՀ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաեւ այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների եւ ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կկարողանան օգտվել նաեւ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է:
Նա տեղեկացրել է նաեւ, որ նշված օրենքի համապատասխան հոդվածում սահմանված է, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, հանրապետության պաշտոնաթող նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել ՀՀ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից: «Հաշվի առնելով 2018 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքներով վարչապետի լիազորությունների լայն շրջանակը՝ առաջարկում ենք օրենքի 1-ին մասի դրույթը տարածել նաեւ 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետների վրա»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովն ընդունել է այս բովանդակային առաջարկը: Ընդունված մնացած առաջարկները տեխնիկական բնույթի էին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Արման Եղոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆո...
Առաջարկվում է համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առկա կարգավորումները
Առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից՝ այն մշակելու լիազորող նորմերը, հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները՝ համապա...
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված նպատակային ծրագրերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայությունների, բժշկական արտադրատեսակների որակի բարձրացմանը
Պետական պատվերի, նպատակային ծրագրերի շրջանակում մարդու օրգանիզմ ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակները, ինչպես նաեւ այն բոլոր սարքերն ու սարքավորումները, որոնք 30 օրից ավելի պետք է մնան մարդու օրգանիզմում պետք է ունենան համապատասխանության հավաստագիր եւ ծագման սերտիֆիկատի առկայություն...
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ ավելի արդյունավետ կկազմակերպվի մաքսային հսկողությունը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել մաքսային ծառայողների կողմից վարչական ձերբակալման գործիքակազմի արդյունավետ կիրառման համար: ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու ...
Կանոնակարգվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու գործընթացը
Առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողո...
Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների կազմակերպաիրավական ձեւերը դարձնել միասնական
Գործող օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների տնօրենների, միեւնույն գործառույթն իրականացնող առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական հիմնարկների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները տարբերվում են միմյանցից: Այս նախագծով պահանջները միասնական ենք դարձնում: Առողջության առաջնայի...
Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը
Բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել օրենքի կարգավորման առարկան եւ գործ...
Առաջարկվող իրավակարգավորումներով կամրագրվեն տեսալուսանկարահանման սարքերի օգտագործման նվազագույն երաշխիքներն ու պայմանները
Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է: Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկակ...
Փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
Ներկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.1-րդ հոդվածով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների եւ հետազոտությունների անցկացման պայմանների խախտումների համար պատասխանատվություն եւ հղում կատարվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ ...
Օրենսդրական առաջարկ` ուղղված մարդու առողջության ապահովմանն ու հիվանդությունների կանխարգելմանը
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքն ընդունված է 90-ականներին, այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել հանրային առողջապահության հարցերի ամբողջական կարգավորմանը: Առաջին անգամ ՀՀ-ում կսահմանվեն հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկ...
Օրենսդրական նախաձեռնությամբ պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան ներմուծված եւ արտահանվող ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին
Նախագծի կարգավորման առարկան առանձին կատեգորիայի ապրանքների զննման եւ հաշվառման համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանումն է: Արդյունքում պետական տուրքի դրույքաչափերը համարժեք կդառնան այդ ապրանքների մասով իրականացվող վարչարարական ծախսերին: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...