National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.10.2023
Կանոնակարգվում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու գործընթացը
1 / 2

Առաջարկվող լրացումը բխում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ գործնականում հաճախ են լինում դեպքեր, երբ համայնքները դիմում են պետությանը՝ իրենց տարածքում գտնվող գույքերն անհատույց  օգտագործման իրավունքով իրենց տրամադրելու նպատակով, բայց քանի որ դրանք փաստացի շահագործվելու են ՊՈԱԿ-ների կողմից՝ մանկապարտեզներ, մշակույթի կենտրոններ, արվեստի դպրոցներ եւ այլն, կարիք է առաջանում դրանք ուղիղ, անհատույց օգտագործման տրամադրել այդ կազմակերպություններին, ինչն օրենքով կանոնակարգված չէ եւ այդ գործընթացը հավելյալ բարդություններ է առաջացնում համայնքների համար: «Այսպիսով, առաջարկում ենք նույն կարգավորումները սահմանել ՀՈԱԿ-ների համար, ինչ այս պահին նախատեսված է Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար»,- պարզաբանել է Առնակ Ավետիսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am