National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.10.2023
Առաջարկվում է համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առկա կարգավորումները
1 / 9

Առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից՝ այն մշակելու լիազորող նորմերը, հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները՝ համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով: ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Առաջարկվում է միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա կարգավորումները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ բացառել շինարարական աղբի՝ ոչ սահմանված վայրերում տեղադրման եւ սահմանված երթուղով տեղափոխման հարցերի հետ կապված՝ օրենսգրքում առկա կրկնորդումները:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am