Տպել
23.10.2023
40 հարց` հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ:

Չի ընդունվել «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը: