Տպել
30.10.2023
Հաշվեքննիչ պալատը 2024 թ. կիրականացնի 40 հաշվեքննություն
1 / 1

2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործնեությունն ապահովվելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել եւ քննարկման է առաջարկվել` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները եւ մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին:

Նրա խոսքով 2024 թվականին հայցվում է շուրջ 1,2 մլրդ դրամ: Ատոմ  Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ մասնավորապես այն ուղղված կլինի արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առաքելությունը ներկայացնելուն, ինչը նշանակում է նպաստել հանրային սեփականությունը կառավարելու բարելավմանը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը նշել  է, որ 2024 թվականին լինելու է շարունակությունն այն իրավակարգավորումների, որոնք այսօր գործում են եւ դրանց համապատասխան նվազագույն օրենսդրական պահանջ հանդիսացող բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը ներկայացվի: Սա այն արդյունքային ցուցանիշների խումբն է ներկայացնում, որն ընդգրկված է բյուջետային հայտում եւ որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40 հաշվեքննություն` 10 պետական մարմիններում:

Ատոմ  Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել եւ արվել են որոշակի փոփոխություններ կառուցվածքում` 10 կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն գործում է 6-ը, որոնք իրականացնում են հաշվեքննություններ: Նա հավելել է, որ չի բացառվում այս փոփոխությունն իրականացնել մինչեւ բյուջեի նախագիծը վերջնականացնելը: «Խոսքը վերաբերում է բացառապես քանակական ցուցանիշին, սա ամենեւին չի նշանակում, որ փոփոխության կենթարկվի որակը կամ արդյունքը, որն ակնկալվում է ստանալ»,- ասել է նա:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել է երկրորդ մասում ներառված հաշվեքննություններին, որի քանակական ցուցանիշը 10 է եւ ենթադրվում է, որ 2024 թվականին գործունեության արդյունքում հաշվեքննիչ պալատը 10 թեմաների վերաբերյալ ներկայացնել կարծիք, առաջարկություններ, որոնք կնպաստեն հանրային սեփականության կառավարումը բարելավելուն:

Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է միջոցառումներ իրականացնել միջազգային համագործակցության շրջանակում:

«Մենք ներկայացրել ենք շուրջ 1,2 մլրդ դրամի բյուջետային հայտ, որի 90 տոկոսը կազմում է ընթացիկ ծախսերը, դրանից  86 տոկոսն աշխատանքի վարձատրության ծախսերն են կազմում»,- ասել է Ատոմ  Ջանջուղազյանը:

Նրա խոսքով նախատեսվում է շուրջ 37 մլն դրամի ապրանքների եւ ծառայությունների գնման ծրագիր, 44 մլն դրամ է կազմում վարձակալության համար ակնկալվող միջոցները եւ 20 մլն դրամ է կազմում պահուստային ֆոնդը:

Անդրադառնալով առկա խնդիրներին նա տեղեկացրել է, որ առաջարկված են բյուջետային հարցում տեխնիկական հագեցվածության, շենքային պայմանների բարելավման եւ տրանսպորտային միջոցների թարմացման հարցերը:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...