ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 3-ին խոհրդարանում հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ:
Ներկայացնելով իր մասնագիտական ուղին, աշխատանքային անցած ճանապարհը՝ պատգամավորը խոսել է խորհրդարանի դերի, օրենսդիր մարմնի ներկայացուցչական եւ վերահսկողական գործառույթների, օրենսդրական նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաեւ քաղաքական թիմ ձեւավորելու առանձնահատկությունների մասին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ համայնքների խոշորացման ծրագրի մասին՝ ենթադրելով համագործակցություն եւ միասնական մոտեցումներ, համընդհանուր բարեկեցության հասնելու նպատակով ռեսուրսների եւ ջանքերի մեկտեղման, համայնքների միավորման համատեքստում ընդհանուր ֆինանսական խնայողությունների վերաբերյալ:
Ուսանողները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրների եւ կարիքների գնահատման մասին:
Ըստ պատգամավորի՝ այս պահի դրությամբ կա երկու կարեւոր՝ ապաստանածների համար երկարաժամկետ բնակության վայրի ապահովման եւ աշխատատեղերի ստեղծման խնդիր, որոնք հնարավորություն կտան բարեկեցիկ կյանքով ապրելու: «Ամեն գնով պետք է այստեղ՝ Հայաստանում պահենք մեր սիրելի եղբայրներին եւ քույրերին, նրանց կյանքի համար ապահովենք բարենպաստ պայմաններ եւ անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաեւ չմոռանանք մշակութային արժեքների պահպանման եւ վերաարժեւորման մասին»,- ասել է պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանը կարեւորել է բնակության ծախսերի փոխհատուցման, սոցիալական աջակցության միջոցառումների, կրթությունը շարունակելու առանցքային հարցերը եւ իր աջակցությունը հայտնել իրենց բնակավայրերից բռնի տեղահանվածների ընտանիքներին:
Ուսանողները կարեւորել են պատգամավորի հետ նմանօրինակ շփումները, պատրաստակամություն հայտնել հաստատել փոխհամագործակցության ուղիներ, հանդես եկել առաջարկությունների փաթեթով:
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվելիք ծրագրերն ու 2024 թ. նախատեսված բյուջետային հատկացումները
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցով երկու ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում. ոռոգման համակարգի առողջացում եւ ճանապարհային ցանցի բարելավում: Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը վերջերս է կնքվել: Ընդհանուր առմամբ, ծրագրերը, որոնք իր...
Եվրոպական ինտեգրման օրակարգի հետ կապված 2024 թ. պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին...
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ արտաքին գործերի նախարարության գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 617 մլն դրամ, որը 504 մլնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի իրականացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.11.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.11.2023 - 14:00-16:00: 1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 06.11.2023 -10:00-12:00, 2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հա...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...