Նախագծի նպատակն է համահարթեցնել համայնքների եկամտային ունակությունները` հաշվի առնելով համայնքների ծախսային կարիքները: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի անցումային դրույթների պահանջը երեք անգամ երկարացվել է: Նա նշել է, որ օրենքից կհանվեն անցումային դրույթները: Հիմնական զեկուցողի խոսքով արվել են մի քանի նոր շեշտադրումներ. առաջինը` մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրվի 50 մլն դրամ: Երկրորդը` համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ, եւ երրորդը` աճել է մարզկենտրոնից եւ Երեւանից հեռավորության գործակիցը, որն էլ կազդի դոտացիա ստանալու գումարի ավելացմանը:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ փոփոխվել են նաեւ համայնքների բարձրադիրության գործակիցները:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել ԱԺ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24-ժամվա ընթացքում:
Հանձնաժողովը քննարկել եւ մերժել է դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից ներկայացված կոլեկտիվ հանրագիրը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում քննարկել է դեղատնային գործունեություն իրականացնող յոթ ընկերությունների կողմից ներկայացված հանրագիրը, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ հարկային օրենգրքի 416-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները: «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակ...
Կառավարությունը լայն կիրառություն չունեցող հարկային արտոնությունն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական առաջարկ է ներկայացրել
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարը շահութահարկի գո...
2024 թ. պետական բյուջեի ծրագրավորված ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 մլրդ դրամ. Արման Պողոսյան
2024 թվականի կապիտալ ծախսերը կազմելու են շուրջ 710 մլրդ դրամ: Դրանք ավելի քան 30 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը: Արդյունքում՝ 2024 թվականի կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,8 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,9 տոկոսային կետով: Այս ...
Նախատեսվում է վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը
Օրենքի նախագծի նպատակն ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների գծով ԱԱՀ-ի հարկման բազայի նվազեցմանը նպաստող կարգավորումների վերանայումն է, օտարվող տրանսպորտային միջոցների գծով ...
Եւս մեկ տարով կերկարաձգվի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ԱԱՀ-ից ազատելու հարկային արտոնությունը
Առաջարկվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ազատել ավելացված արժեքի հարկից` 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ն...
Քննարկվել է Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունների միջեւ մաքսային հարցերով համագործակցության ընդլայնմանը վերաբերող համաձայնագիրը
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ` մաքսային հարցերով համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի եւ Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար. ասել ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր...
Նախագծի ընդունմամբ սահմանամերձ շուրջ 82 համայնքի եւ բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող շուրջ 82 համայնքների եւ բնակավայրերի բնակիչներին շարունակել ստանալու փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Այս մասին ասել ...
Երեւան քաղաքի իրավական ակտերն ընդունվելուց հետո կհրապարակվեն նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Նոյեմբերի 10-ին հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Երեւան ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...