Տպել
13.11.2023
Ի գիտություն լրատվամիջոցների
1 / 1

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: Աշնանային նստաշրջանի նիստերը կանցկացվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հարգելի՛ գործընկերներ, նստաշրջանի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները նոյեմբերի 18-19-ին՝ ժամը 08:30-ից ոչ ուշ պետք է ներկայանան Ազգային ժողով՝ Դեմիրճյան փողոցի կողմից (ԱԺ ավտոպարկի տարածք): Խնդրում ենք պարտադիր ներկայանալ ԱԺ հավատարմագրերով, որոնցով էլ մուտք կգործեք Մարզահամերգային համալիր:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նիստերի տեւողությունը 09:00-18:00-ն է: Նոյեմբերի 18-19-ին` ժամը 13:00-ին, նախատեսված է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նշենք, որ լրագրողների համար այլ ճեպազրույցներ նախատեսված չեն:

Խորհրդարանում հավատարմագրված յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են ներկա գտնվել մեկ լրագրող, մեկ օպերատոր եւ մեկ լուսանկարիչ:

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ press@parliament.am էլեկտրոնային փոստին մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ը՝ ուղարկելով լրատվամիջոցի լրագրողի, օպերատորի եւ լուսանկարչի անունն ու ազգանունը:

Հաշվի առնելով, որ նիստերի դահլիճում տեսալուսանկարահանումն ապահովելու է միայն ԱԺ աշխատակազմը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը կտրամադրի նիստի ուղիղ եթերի հղում, նաեւ՝ կադրեր՝ առանց տարբերանշանի: