Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի եւ Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Իտալիայի պատվիրակության անդամ Կատիա Պոլիդորին նշել է. «Յուրաքանչյուր անգամ Ծիծեռնակաբերդ գալիս ես զգում եմ այն, ինչ զգացել եմ առաջին այցի ժամանակ»:
Նրա խոսքով Իտալիայի խորհրդարանը ոչ միայն խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում: «Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»,- ընդգծել է պատգամավորը:
«Այստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չի կարելի մոռանալ պատմությունը: Պետք է անենք ամեն ինչ՝ աշխարհում պատերազմները կանխելու համար»,- ասել է Խորվաթիայի պատվիրակության անդամ Դավոր Բերնարդիկը:
Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:
Կոռումպացված ռեժիմները զենքերն օգտագործում են ոչ թե իրենց երկրների օրինական ինքնապաշտպանության, այլ` իրենց ռեժիմները պաշտպանելու համար. Մարիա Կարապետյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում, երբ քննարկվել են կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մեխանիզմները, անվտանգության սպառնալիքները: «Շնորհակալ եմ, տիկին փոխնախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Հաճելի է ձեզ բ...
Ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարեւորել է միջազգային հումանիտար ի...
Մարդու իրավունքերի պաշտպանության լավագույն միջոցը ժողովրդավարությունն է, լավագույն միջավայրը՝ խաղաղությունը. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ բոլորիդ...
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ նիստում հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: «Հարգելի՛ գործընկերներ, Մեր նստաշրջանը տեղի է ուն...
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարեւորությանը վերաբերող հարցեր
Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաեւ՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքնե...
Եթե Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ապա պիտի նաեւ պատասխանատվություն կրի դրա համար. Աննա Մկրտչյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ
Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլ...
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր
Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը` աջակցություն հայտնելով ագրեսիայից տուժածներին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձեւաչափերով նիստերին
Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձեւաչափերով նիստերին: Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնութ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները: Ջո Ուիլսոնը, շնորհա...