Տպել
22.11.2023
Կամավոր աշխատանքը երիտասարդների համար ինքնադրսեւորման ու փորձի ձեռքբերման հնարավորություն է. Մարիամ Պողոսյան
1 / 5

Կամավոր աշխատանքին վերաբերող օրենքի նախագծի հետ կապված հանրային հետաքրքրությունն ու երիտասարդ կամավորների շրջանում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը կարեւորել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիամ Պողոսյանը երիտասարդ կամավորների հետ նոյեմբերի 22-ին կայացած հանդիպմանը:

Առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» օրինագծին վերաբերող հարցերն էին:

«Կամավոր աշխատանքը երիտասարդների համար ինքնադրսեւորման ու փորձի ձեռքբերման հնարավորություն է»,- նշել է պատգամավորը: Նա առաջարկել է երիտասարդներին կամավոր աշխատանքի վերաբերյալ ներկայացնել իրենց դիտարկումները, որոնք նախագծի մշակման ընթացքում ուղղորդող դերակատարում կարող են ունենալ:

Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները կարեւորել են մեր երկրում կամավոր աշխատանքի ինստիտուտի կայացումը, անդրադարձել կամավորների իրավունքների պաշտպանության հարցին, որը, ըստ իրենց, խնդրահարույց է: Մտքեր են փոխանակվել կամավորի աշխատանքի փոխհատուցմանը վերաբերող հարցերի շուրջ:

Մարիամ Պողոսյանը բարձր է գնահատել կամավորների աշխատանքը եւ կարեւորել նման հանդիպումները:


22.11.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախա...

22.11.2023
Ազգային ժողովը վերսկսել է քննարկել 2023 թ. պետական բյուջեում առաջարկվող լրացումը
Խորհրդարանը նոյեմբերի 22-ի արտահերթ նիստում վերսկսել է ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելա...

22.11.2023
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, 314 սրահում: ...