Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ:
Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից:
Քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք եւ երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարեւորությունը. «Պարոն նախագահ, Ձեզ արդեն իսկ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող մանրամասները: Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տեւողությունը»: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:
Իրաքի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Իրաքը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության եւ մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են եւ մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը եւ գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը:
Հանդիպումը եզրափակվել է Իրաքի նախագահի գրառմամբ ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նա, մասնավորապես, գրել է. «Բոլորս լիահույս ենք, որ Իրաքի հարաբերությունները Հայաստանի հետ կամրապնդվեն՝ ներառելով թե՛ օրենսդրական, եւ թե՛ իրավական համագործակցությունը»:
Հայ խորհրդարանականները մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին
Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ համատեղ նիստը, որի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի...
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է Հերիքնազ Տիգրանյանը
Բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատի կարեւորությունը եւ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստան այցելելու առաքելությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը Ճշմարտության, արդարության, հատուցման եւ չկրկնվելու ...
Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրներ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին ընդունված եւ 2020 թվականի ապրիլին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում իրականացված մեծածավալ փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով եւ էլեկտրոնային արդարադատությա...
Նախաձեռնությամբ հստակեցվում են հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերների տնօրինման հետ կապված հարցերը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ: Ըստ նրա՝ կսահմանվեն նաեւ նվերները հ...
Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն
Նախագծերի ընդունման հիմնական նպատակը Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համապատասխանեցումն է գործող «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների հարկային պարտավորությունների առաջացման, հաշվարկման կամ դադարեցման առումով: Խոսքը վերաբերում է սնանկության վարույթի ընթացքում, դրանից առաջ կամ հետո...
Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին
Նախագծերի ընդունման պարագայում կբարձրացվի փասթաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը եւ կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողութ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: ...
Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության բարձրացմանը. ՀՀ արդարադատության փոխնախարար
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...