Տպել
23.11.2023
Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության բարձրացմանը. ՀՀ արդարադատության փոխնախարար
1 / 3

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ:

Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 23-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա՝ ներկայումս քրեակատարողական ծառայողի վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետեւանքներ նախատեսված չեն: Արդյունքում ստացվում է, որ քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության եւ մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ո՛չ մասնագիտորեն, ո՛չ էլ իրավական առումով ճիշտ չէ:

Նշվել է, որ օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:


10.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի. նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն...

10.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...