ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:
Պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել եւ զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում:
Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսին: «Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես: Հայագիտական, պատմագիտական, հ...
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող նոր կա...
Առաջարկվում է կանոնակարգել առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունները
Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում եւ ընդլայնվում է խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը: Առեւտրային ցանցերի մուտքը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար ա...
Դրական եզրակացություն՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենքների նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարարադատության նախ...
ՀՀ տեղական ընկերություններն աշխատելու համար կապահովվեն հումքով, որը կերկարացնի արտադրական ժամանակաշրջանը
Նախագծի նպատակն է ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սեւ եւ գունավոր մետաղների եւ դրանցից արտադրվող արտադրատեսակների համար ստեղծել արտաքին առեւտրի, առավել երկար արտադրական շղթաների, սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացմանը նպաստող բարենպաստ պայմաններ: Այս մասին ԱԺ տնտեսակ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Նախատեսվում է վերանայել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքների ժամանակավոր պահպանության համար գանձվող պետական տուրքի գործող դրույքաչափերի կիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծմամբ: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 2...
Հանձնաժողովը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված երկու՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Հանրային առողջապահության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը...
Հանձնաժողովը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ կից օրենքում նախատեսվող փոփոխությունները
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3 հոդվածով սահմանված է, որ պետական եւ համայնքային հարկերը բյուջե չվճարելու համար սահմանված է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Նախագծով նախատեսվում է օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել`...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լիտվացի խորհրդարանականները ծաղ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 11.12.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 15.12.2023 - 14:00-16:00: 1.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 01.12.2023 -10:00-12:00, 2.Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ...