Տպել
05.12.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգը: Պատգամավորները քննարկել եւ քվեարկությամբ մերժել են օրակարգում ընդգրկել Քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, որից հետո սկսել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:

Որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով: Դրանք երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: