Տպել
05.12.2023
Խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
1 / 2

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հակոբ Միհրանյանի թեկնածությունը: Այս մասին դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստում բարձրաձայնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային փորձը: Հակոբ Միհրանյանը ներկայումս զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետի պաշտոնը:

Անդրադառնալով վերջին տարիների ընթացքում Հաշվեքննիչ պալատի հետ  սերտ համագործակցությանը՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ խորհրդարանում քննարկվել են պալատի ներկայացրած բազմաթիվ հաշվեքննություններ: «Մի շարք հաշվեքննությունների ղեկավարումն իրականացրել է պարոն Միհրանյանը: Դրանք եղել են բարձր որակով հաշվեքննություններ, որտեղ մի շարք խնդիրներ են վեր հանվել, մի շարք առաջարկություններ են արվել եւ դրանով արդեն իսկ արժանի են եղել այդ հաշվեքննություններն Ազգային ժողովում քննարկելու համար»,- ընդգծել է զեկուցողը:

Հակոբ Միհրանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի գործունեության եւ հաշվեքննության գործընթացի խնդիրների վերաբերյալ իր պատկերացումները: Նշվել է, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքն ունի որոշակի բացեր, որոնք ազդում են հաշվեքննության գործընթացի արդյունավետության վրա: «Ներկայիս օրենքում սահմանափակված են հաշվեքննվող օբյեկտների շրջանակը, այդ օբյեկտների տնօրինության տակ գտնվող որոշ տեղեկատվության հասանելիությունը, հստակ չեն հետհսկողությանը վերաբերող դրույթները եւ ընթացակարգերը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ օրենքում առկա բացերը լուծում են ստացել պատգամավորների նախաձեռնած՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքի նախագծում: Հակոբ Միհրանյանը կարեւորել է պալատի՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

«Եթե ինձ վստահվի Հաշվեքննիչ պալատում որպես պալատի անդամ աշխատելու պատիվը, պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման եւ հանրային վերահսկողության միջեւ»,- եզրափակելով ելույթը՝ ասել է թեկնածուն: 


05.12.2023
Մեր առաջնային խնդիրը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ապահովումն է. Ռուստամ Բաքոյան
Կարեւորում եմ Եվրոպական խորհրդարանի եւ Եվրոպական միության դերը Հայաստանին վերաբերող հարցերում: Ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդարանը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտությ...

05.12.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությունը: «Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամա...

05.12.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն հյուրընկալվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել արտահայտելու Ֆրանսիայի քաղաքացիների եւ Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին, ինչպես նաեւ ասելու՝ մենք չենք մոռանում Հայաստանը. այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԺ եվրոպական ...

05.12.2023
Խորհրդարանը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածությունների ընտրության հարցը
Դեկտեմբերի 5-ի ԱԺ հերթական նիստում խորհրդարանը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին...

05.12.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները. հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում: ...

05.12.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են դեկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզի Բարձրունու հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից բացված կրակի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը: Խորհրդարանի նա...